Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Հարկավոր է ԱԻՆ-ի բոլոր ստորաբաժանումները տեղափոխել նԳ նախարարություն. ԱԻ նախարարի առաջին տեղակալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարությունը որոշել է լուծարել ԱԻՆ-ը ու նոր ստեղծվող ներքին գործերի նախարարության մեջ ընդգրկել ԱԻՆ-ի փրկարար ծառայությունը, ոստիկանությունն ու Միգրացիայի ծառայությունը։

Օրենքի նախագիծը կքննարկվի եկող շաբաթ՝ խորհրդարանում։ Սակայն ԱԻՆ-ում, ըստ մեզ հասած լուրերի, արդեն սուգ է և խառնաշփոթ՝ նախարարության կադրերի մի մասը, ըստ էության, կրճատվելու է, այսինքն՝ բազմաթիվ մարդիկ մնալու են անգործ։ Ոմանք արդեն սկսել են գործ փնտրել, մյուսները սարսափում են, թե ինչպես են վարկերը փակելու, ընտանիք պահելու։

Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախագծով ե՛ւ ոստիկանության, և՛ ԱԻՆ-ի աշխատակիցների սոցիալական երաշխիքները մաքսիմալ ապահովված են։ «Կառուցվածքի հաստատումից հետո նոր պարզ կլինի, թե ինչպիսի կառուցվածք կունենա, կրկնվող գործառույթներ ունեցող ստորաբաժանումները, իհարկե, պետք է միավորվեն, այսինքն՝ միավորվելուց հետո, երբ որ հաստիքացուցակը հաստատվի, նաեւ աշխատողների քանակը հաստատվի, նոր պարզ կլինի՝ տվյալ ստորաբաժանումում կրճատում ենթադրվելո՞ւ է, թե՞ ոչ»,- ասաց ԱԻ փոխնախարարը՝ նշելով, որ ՆԳՆ-ի ձեւավորումից հետո բոլորն ատեստավորում են անցնելու։

- Ամեն դեպքում, օպտիմալացում եւ հաստիքների կրճատում լինելու են։

- Այն գործառույթները, օրինակ, եթե ե՛ւ ԱԻՆ-ում կամ ֆինանսատնտեսագիտական վարչություն, իրավաբանական վարչություն, անձնակազմի կառավարման վարչություն, ե՛ւ ոստիկանությունում, բնականաբար, ներքին գործերի նախարարությունում մի հատ է լինելու, եւ մի հատ դառնալուց հետո որոշակի օպտիմալացում չի բացառվում, որ կլինի։ Հնարավոր է, որ նաեւ չլինի։ Էդ փուլին դեռ չենք հասել։

- Այս պահին կա՞ն կրճատումներ։ Ասացին՝ աշխատակիցներ կան, որոնց գրություններ են  ուղարկվել, որ գնալու են կադրերի ռեզերվ, ու շատերն արդեն սկսել են իրենց համար նոր գործ ման գալ։

- Ես գործ ման գալը չեմ կարող մեկնաբանել, բայց մեր աշխատողներին նման գրություններ մեր կողմից չեն ուղարկվել։

- Այսինքն՝ այս պահին որևէ գործընթաց չկա։

- Ոչ, նման գործընթաց մեզ մոտ չի իրականացվում։

- Իսկ շենք-շինությունների մասով ի՞նչ է լինելու, նոր նախարարությունը որտե՞ղ է տեղակայվելու։

- Կարծում եմ՝ ԱԻՆ-ի շենքն էլի մնալու է, այսինքն՝ ներքին գործերի նախարարության շենք է դառնալու, հետեւաբար կարծում եմ, որ ե՛ւ ոստիկանությունը, ե՛ւ ԱԻՆ-ը՝ յուրաքանչյուրը մնալու է իր տեղում, եւ կառուցվածքը հաստատելուց հետո, երբ որ ստորաբաժանումները միավորվեն, դիցուք՝ կարող է ոստիկանության ֆինանսական բլոկը տեղափոխվել, օրինակ, ԱԻՆ-ի շենք կամ հակառակը։ Բայց այդ տեխնիկական հարցերին դեռ չենք հասել։

- Նախարարությանը ենթակա մարմինների մեջ, փրկարարական ծառայությունից բացի, կա նաեւ պետական ռեզերվների գրասենյակ եւ ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն։ Դրանք ի՞նչ են լինելու։

- Իրենք էլի դառնալու են ՆԳՆ ստորաբաժանում։ Փրկարար ծառայությունը նախարարությանը ենթակա մարմին է դառնալու, ինչպես ոստիկանությունը՝ հավասար կարգավիճակով, պետական ռեզերվների գրասենյակը՝ նույնպես, իսկ ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը ենթակա մարմին չի համարվում, որովհետեւ այն երկու կառավարությունների միջև ստորագրված պայմանագրի համաձայն է ստեղծվել, ուղղակի էդ աշխատանքները Հայաստանի կողմից համակարգվում են Հայաստանի եւ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների կողմից։ Հիմա կհամակարգվի արդեն ներքին գործերի նախարարության կողմից։

- ՊՈԱԿ-ների հարցն ի՞նչ է լինելու, չորս ՊՈԱԿ կա՝ ձեզ ենթակա։

- Բոլորը շարունակելու են իրենց գործունեությունը՝ արդեն ներքին գործերի նախարարության կազմում։ ԱԻՆ-ի ֆունկցիոնալ բոլոր գործառույթները շարունակելու են պահպանվել եւ իրականացվել նոր ստեղծվող նախարարության կազմում։

- Իսկ Ձեր ճակատագիրն ի՞նչ է լինելու՝ որպես նախարարի առաջին տեղակալի։

- Չեմ կարող պատասխանել այդ հարցին, կապրենք՝ կտեսնենք։

- Եթե Արմեն Փամբուխչյանը նշանակվի նախարար, հնարավո՞ր է՝ Դուք էլ նորից տեղակալ նշանակվեք։

- Ես կարծում եմ, որ էդ հարցերին հնարավոր կլինի անդրադառնալ ներքին գործերի նախարարություն ստեղծելուց, նախարար նշանակվելուց հետո։

- Իսկ ե՞րբ է, ի վերջո, ձեւավորվելու ՆԳ նախարարությունը։ Սահմանված ժամկետներ կա՞ն։

- Կարծում եմ՝ դեկտեմբեր ամսին լիագումար նիստով Ազգային ժողովում կքննարկվի, եւ սահմանված ժամկետներում՝ արդեն մինչեւ ամսվա վերջ, ենթադրում եմ, ներքին գործերի նախարարությունը կստեղծվի։ Համենայնդեպս, այդպես է պլանավորված։ Իսկ ֆիզիկապես սահմանված է անցումային ժամանակահատված՝ մոտավորապես չորս ամիս, որը հաստիքացուցակը, կառուցվածքը հաստատելու, համապատասխան կանոնադրությունները, մրցույթներն անցկացնելու համար է։ Մի խոսքով՝ անցումային ժամանակահատվածը չորս ամիս է, կարծում եմ՝ հնարավոր է չորս ամսում իրականացնել։

- Անձամբ Դուք այս փոփոխությանն ինչպե՞ս եք վերաբերվում, որքանո՞վ օգտակար կարող է լինել այս փոփոխությունը։ Կարո՞ղ է, օրինակ, Ձեր պաշտոնն էլ վաղը ռիսկի տակ հայտնվի։

- Ես հասկանում եմ, բայց էստեղ անձի խնդիր բացարձակ չկա, թե ում պաշտոնն է ռիսկի տակ հայտնվում, ումը՝ ոչ, էստեղ կարեւորն այն է, որ ստեղծվի արդյունավետ աշխատող համակարգ, որն ավելի արդյունավետ կաշխատի եւ ավելի արդյունավետ կարձագանքի հնարավոր դեպքերին, պատահարներին եւ առիթներին՝ զուտ ԱԻՆ-ի մասով։ Կարծում ենք, քանի որ կան կրկնվող գործառույթներ, դեպքերին արձագանքումը ոստիկանության հետ համատեղ է տեղի ունենում, երբ որ այդ ամենը մի կետից կառավարվող համակարգ լինի, մենք ակնկալում ենք, որ էլ ավելի արդյունավետ համակարգ կունենանք։ Համենայնդեպս, միջազգային փորձը նաեւ դա է ցույց տալիս՝ շատ երկրներ հենց այդ ճանապարհով են գնացել։ Մենք հույս ունենք, որ կունենանք էլ ավելի կայացած համակարգ։ Մեր խնդիրն այն է եղել, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր ստեղծվող ներքին գործերի նախարարության համակարգով իր ամբողջ ֆունկցիոնալ գործառույթները պահպանի, որովհետեւ ԱԻՆ-ի աշխատանքը միայն փրկարար ծառայության աշխատանքը չէ, իր գլխավոր խնդիրնն աղետների եւ ռիսկերի նվազեցումն ու կառավարումն է, եւ այն բոլոր ստորաբաժանումները, ենթակա մարմինները, որոնք ԱԻՆ-ի կազմում են գտնվում, նույնությամբ տեղափոխվեն ներքին գործերի նախարարություն, եւ հենց այդպես էլ լինելու է»: