Եվրոպան այս պահին բավականաչափ ուժեղ չէ․ Ֆինլանդիայի վարչապետ
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը Ավստրալիա կատարած այցի ժամանակ ասել է, որ Եվրոպան բավականաչափ ուժեղ չէ միայնակ դիմակայելու Ռուսաստանի ներխուժմանը Ուկրաինա և պետք է ապավինի ԱՄՆ աջակցությանը, հաղորդում է BBC-ն։
Մարինը նշել է, որ պետք է ուժեղացնել Եվրոպայի պաշտպանունակությունը։
«Ես պետք է լիովին անկեղծ լինեմ ձեզ հետ, Եվրոպան այս պահին բավականաչափ ուժեղ չէ: Մենք դժվարության մեջ կհայտնվեինք առանց Միացյալ Նահանգների», - ասաց նա: