Մգեցված ապակիներ. ում համար բիզնես, ում համար օրենք. (տեսանյութ)
«Օրենք են փոխում, որ ապակու գործ անեն, անհասկանալի է ինչու մգեցված ապակիների դեպքում չեն տուգանելու, իսկ թաղանթապատվածի դեպքում` տուգանելու են »,- «Անդրադարձ» մամուլի ակումբի լրագրողների հետ զրույցում նշեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ նոր օրենքն ընդամենը կարելի է անվանել բիզնես օրենք, քանի որ կոնկրետ հաշվարկներ են արել և գիտեն, որ Հայաստանում չի գտնվի մի վարորդ, ով անգամ «ամենաչմո» մեքենան չթաղանթապատի:
Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով ՝ թաղանթապատված ապակին ոչ միայն բացասական, այլ դրական ազդեցություն ունի: Ըստ նրա՝ նոր օրենքը 2007թ-ի կառավարության որոշման վերարատադրությունն է, մի շարք անհասկանալի փոփոխություններով:
ՀԿ ղեկավարը նաև ասաց , որ ՃՈ առաջարկներ են ներկայացրել, բայց քսաներկու առաջարկից չորսն են ընդունվել: Այժմ կրկին դիմել են ՃՈ և արդարադատության նախարարություն:
Մանրամասները ՝ տեսանյութում