Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Էրիկ Ալեքսանյանը կշարունակի պահվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում. 15 պատգամավորի երաշխավորությունը մերժեցլ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով կալանավորված փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանները մոտ մեկ շաբաթ առաջ դիմել էին դատախազություն՝ միջնորդելով  խափանման միջոցը փոխարինել անձնական երաշխավորությամբ։ Երաշխավոր է կանգնել ԱԺ 15 պատգամավոր` Էլինար Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը, Արգիշտի Գևորգյանը, Աղվան Վարդանյանը, Գեղամ Նազարյանը, Գեղամ Մանուկյանը, Սեյրան Օհանյանը, Արծվիկ Մինասյանը, Արթուր Խաչատրյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Թադեւոս Ավետիսյանը, Ագնեսա Խամոյանը, Աննա Գրիգորյանը, Արամ Վարդեւանյանը: Երեկ պարզեցինք, որ դիմումը մերժվել է։ Էրիկ Ալեքսանյանը կշարունակի պահվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ ասաց նրա պաշտպան Զորայր Հարությունյանը։

Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է այն բանի համար, որ օժանդակել է դատավորին՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում։ 33-ամյա դատավորը, ըստ մեղադրանքի, անցել է պաշտոնեական լիազորությունները՝ ակնհայտ անարդար դատական ակտ է կայացրել՝ գրավով կալանքից ազատել է Ալեքսանյանի պաշտպանյալին՝ քրեական հեղինակություն Ֆազին։ Ֆազը՝ Սերգեյ Գրիգորյանը, մեղադրվում է ամիսներ առաջ Կենտրոն դատարանի բակում քրեականների ծեծկռտուքին մասնակցելու համար։ Ծեծի մյուս հերոսին՝ Չաղ Ռուստամին, որի անունը կապում են ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, չկալանավորեցին։

Երեկ մի նորություն էլ իմացանք այս գործից։ Էրիկ Ալեքսանյանի կոլեգան, որի հետ նա աշխատում է նույն գրասենյակում՝ փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը, ցանկացել է ներգավվել որպես պաշտպան, սակայն քննիչը մերժել է։ Թե ինչ պատճառաբանությամբ՝ Ղարագյոզյանը չի մանրամասնում․ «Ասում են, որ խոչընդոտող հանգամանք կա, ու ինձ չեն կարող ներգրավել։ Իսկ ես բողոքարկել եմ որոշումը, քանի որ համարում եմ, որ դա պաշտպանական իրավունքի խախտում է։ Օրենսդրությունը նրանց նման հնարավորություն չի ընձեռում։ Ցանկացած պատճառաբանություն չի կարող օրինաչափ դիտվել, օրենքն այդ մասով հստակ է՝ ասում է, որ եթե կա դիմում՝ ներգրավման, պետք է ներգրավվես։ Եթե հետագայում լինեն հանգամանքներ, որոնք վարույթից հեռացնելու հիմք են հանդիսանում, նոր կարող են հեռացնել ինձ, բայց ոչ թե մերժեն ներգրավումը»։
Ալեքսանյանի մեղադրանքը նա խայտառակություն է համարում․ «Գործ չկա։ Սա զգոնության ազդակ էր բոլոր փաստաբաններին, որ զգույշ լինեն, որ եթե Էրիկի հետեւից գալիս են, ձեր հետեւից կգան ու կգան»։ Փաստորեն, Էրիկ Ալեքսանյանին մեղադրում են այն բանի համար, որ նա իր պաշտպանյալ Սերգեյ Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն է ներկայացրել դատավորին։ Վերջինս էլ այդ միջնորդության հիման վրա կայացրել է «ակնհայտ անարդար դատական ակտ»։

Լիազորությունները չարաշահելուն օժանդակությունն ի՞նչ ձեւով է դրսեւորվել։ «Ասել են հետեւյալը՝ որ դատավորը ցանկացել է Ֆազին ազատել կալանքից, գրավ կիրառել, այսինքն՝ կայացնել անարդար դատական ակտ, բայց չի կարողացել,  որովհետեւ այդ գործով իրեն մակագրված չի եղել որեւէ փաստաթուղթ։ Է․ Ալեքսանյանը ներկայացրել է միջնորդություն, որով վերացվել է խոչընդոտը, այսինքն՝ ստեղծել է նախապայման, որ դատարանը կարողանա այդ որոշումը կայացնել։ Էրիկ Ալեքսանյանի դերակատարումը դատավորին միջնորդություն ներկայացնելն է։ Եթե դատավորն ակնհայտ անարդարացի ակտ է կայացրել, Ալեքսանյանը դրա հետ ի՞նչ կապ ունի»,- ասում է պաշտպան Զորայր Հարությունյանը։ Գուցե կա ապացույց, որ նախապես դատավորն ու փաստաբանը պայմանավորվե՞լ են՝ միջնորդություն ներկայացնելու։

Փաստաբանը պատասխանեց․ «Խոսակցություններ կան, որոնք միանշանակ չեն, բայց եթե նույնիսկ պատկերացնենք, որ ինչ-որ մի ձեւով ապացուցվի, որ դատավորը փաստաբանին դիմել է, որ միջնորդի, անգամ այս պարագայում հանցակազմի մասին խոսելն աբսուրդ է։ Միջնորդություն ներկայացնելը փաստաբանի ուղիղ պարտավորությունն է, նրան ասել են, թե չեն ասել, որ դա անի, այդ գործողությունը նա, միեւնույն է, պետք է կատարի։ Եթե չկատարի, այդ ժամանակ նոր պետք է համապատասխան հետեւանքներ կամ վարույթ հարուցվի պարտականությունների ոչ պատշաճ կատարման տեսանկյունից»։ Ալեքսանյանի մեղադրանքն աբսուրդ է համարում նաեւ ՀՀ փաստաբանների պալատը, որը կալանքից 3 օր անց հայտարարեց, որ քրեական հետապնդումն իրականացվում է նրա մասնագիտական գործունեության շրջանակներում կատարած օրինական գործողությունների համար»: