ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը կայցելի Ադրբեջան
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան հունվարի 24-25-ին այցելելու է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Բահար Մուրադովան:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ նախատեսված են հանդիպումներ որոշ պաշտոնյանների հետ: Ինչպես նշվում է ՝ հանդիպումների ընթացքում կքննարկվեն Ադրբեջանի հարաբերությունները ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հետ, ինչպես նաև ԵԱՀԿ-ի դերակատարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը։