«Ռեալը» ցանկանում է թիմ հրավիրել Բրունո Ֆերնանդեշին
Մադրիդի «Ռեալը» ուշադիր հետևում է ՄՅՈւ-ի և Պորտուգալիայի հավաքականի աստղ Բրունո Ֆերնանդեշին 2022 թվականի աշխարհի առաջնությունում, հայտնում է Daily Express-ը։
Ֆերնանդեշը տպավորել է Քաթարում իր հրաշալի ելույթներով։ Մադրիդյան ակումբը ցանկանում է փորձել պորտուգալացուն թիմ հրավիրել այս ձմռանը։
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն այս հնարավոր տրանսֆերից։