Իմ հերն ասել է՝ տղա՛ ջան, պայքարից հետ կանգնել չկա. մեր տան հարսներն էլ են պատրաստ նստելու. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Վերջին շրջանում ու մասնավորապես վերջին 6 ամսվա ընթացքում իմ ընատնիքը այս իշխանությունների կողմից ենթարկվում է հակաօրինական գործողությունների՝ խուզարկություն, հետապնդում։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ վստահեցնելով, որ հաշվի առնելով երկրի ծանր վիճակը պարզապես չի ուզում խոսել իր ընտանիքների նկատմամբ տեղի ունեցող հետապնդումների մասին։
«Ես մի բան կարող եմ ձեզ ասել, իմ հերն ինձ ասել ա՝ տղա ջան, էս պայքարից հետ կանգնել չկա, մեր տան հարսներն էլ են պատրաստ նստելու»,-ասաց Սաղաթելյանը։