Տարվա մարդ «ոսկե» մեդալակիրը նշեց ծննդյան 35-ամյակը
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը անձամբ պատվեց տարվա մարդուն: «Գյումրու 2015թ.-ի տարվա մարդ» տիտղոսի արժանացած գյումրեցի Մարտուն Գրիգորյանին ծննդյան օրվա առիթով նախ Գալուստ Սահակյանը հուշամեդալ հանձնեց` հասարակական և քաղաքական կյանքում ունեցած մեծ ավանդի համար:
Գալուստ Սահակյանից հետ չմնաց նաև նախարար Սերգո Կարապետյանը: Նա էլ գյումրեցի պատգամավորին ոսկե մեդալ հանձնեց` գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի համար:
Իսկ 35- ամյա պատգամավորի տարեդարձին Գալուստ Սահակյանի գլխավորությամբ մասնակցեցին նրա հարազատները, թիմակիցները: Բացակայում էր միայն Սամվել Բալասանյանը: Նա ոչ եկել էր, որ էլ մեդալ էր բերել: