ԱՄՆ-ն կօրինականացնի 5 մլն ներգաղթյալի կացությունը
ԱՄՆ Գերագույն դատարանը համաձայնվել է դիտարկել 5 միլիոն ներգաղթյալի մնալն օրինականացնելու վերաբերյալ նախագահ Բարաք Օբամայի 2015 թվականի նոյեմբերի ծրագիրը, ինչի մասին հաղորդում է ամերիկյան Associated Press լրատվական գործակալությունը:
Նոր Օռլեանի վերաքննիչ դատարանը մերժել էր Օբամայի միգրացիոն ծրագիրը։
Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերին Օբաման հրամանագիր է արձակել, որով համապատասխան փաստաթղթեր չունեցող գրեթե 5 միլիոն ներգաղթյալի հնարավորություն կտա խուսափել արտաքսումից։ Խոսքն այն անձանց մասին է, որոնք ԱՄՆ-ում ապրում են ավելի քան 5 տարի և հանդիսանում են ԱՄՆ քաղաքացիների կամ էլ երկրում մշտական կեցություն ունեցող անձանց ծնողներ։