Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Հասարակություն

Արմավիրի ՔԿՀ-ում կալանավորին խոշտանգում են․ քույրն ահազանգում է

34-ամյա կալանավոր Վիրաբ Ղազարյանի քույրը՝ Գայանեն, ահազանգում է․ եղբոր մոտ փտախտ է սկսվում, իսկ կալանավայրում անգամ հասարակ բուժօգնություն չեն ցուցաբերում։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում կալանավորի քույրը պատմեց, որ եղբայրը բաժանված է, ունի իր խնամքին 3 անչափահաս երեխա և այժմ ոտքի ծանր վիրահատությամբ գտնվում է կալանքի տակ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որը տեղակայված է Էջմիածին քաղաքին հարակից Չոբանքյարա կոչվող տարածքում։

Հանրապետական հիվանդանոցում Վիրաբին վիրահատել են, այնուհետև՝ 3 ամիս անց, նրան տեղափոխել են Երևանում տեղակայված «Դատապարտյալների հիվանդանոց»։

«Վիրաբույժն ասել էր, որ ինքն ունի ֆիզոթերապիայի և խնամակալի կարիք, ու երկար բուժում է պետք»,-ասում է քույրն ու նշում, որ բժշկի ախտորոշումը հիմք ընդունելով՝ դատարանը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն․ «Կամիսիա են նշանակել։ Կամիսիան էլ իր որոշման մեջ նշել է՝ ծանր ընթացք, խնամակալի ու ֆիզոթերապիայի կարիք։ Իսկ քանի որ ЦБ-ն (Դատապարտյալների հիվանդանոց) չի կարող էդ ամեն ինչը ապահովել, ու հետո, որ ախպորս մի բան լինի՝ չի կարա պատասխան տա՝ ուղարկել ա Վիրաբին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ»,- ասում է տիկին Գայանեն։

Նա նկատում է, որ եղբոր մոտ ոչ մի դրական տեղաշարժ չկա․ հակառակը՝ ոտքի թարախային օջախն ակտիվացել է, ու բորբոքային պրոցես կա եղբոր մոտ։

«Ախր 34 տարեկան տղա է՝ 3 անչափահաս երեխա ունի խնամքի տակ ու ծեր հայր ու մայր։ էն ժամանակ փորձում էին բուժեն, որ ոտքը չկտրեն, բայց հիմա էնքան է բարդացել, որ շատ հնարավոր ա արդեն առանց կտրելու չլինի։ Արդեն իր կյանքին է վտանգ սպառնում փտախտը։ Ամբողջ բանտախուցը տհաճ հոտ է լցվել թարախի հոսքից։ ՔԿՀ-ում անգամ յոդի մի կաթիլ չեն քսում վերքին»,- ասում է քույրը։

Նա գիտակցում է, որ այստեղ յոդն անգամ անզոր է և լուրջ բուժօգնություն է հարկավոր, բայց ՔԿՀ-ից նրա վիճակը նկարագրող ոչ մի փաստաթուղթ չեն տալիս։ 

Գայանեին տեղյակ են պահել, որ իրենք չեն կարող պետպատվերով բուժում ապահովել, քանի որ նրա եղբայրը դատապարտյալի կարգավիճակ չունի, այլ այս պահին կալանավորված է։ Նրան հորդորել են կալանքի խափանման միջոցը փոխել, սակայն, միևնույն ժամանակ, ոչ մի փաստաթուղթ չեն տրամադրում, որպեսզի գործընթաց սկսվի։

«Ասում են՝ գնա թուղթ բեր, գնում եմ Գժոյանի մոտ, նա էլ ասում է՝ թուղթը կստորագրեմ կտամ Վիրաբին ու չի տալիս։ Հետո ասում են՝ օրվա վերջ կտան ու չեն տալիս․ մատերի վրա պարացնում են ու չեն ուզում ոչ ոք իմանա, որ իրենց մոտ էդ ձև ծանր վիճակով կալանավոր է գտնվում։ Մեր երկրում մարդու իրավունքները պաշտպանված չեն, ավելին՝ ոտնահարված է ու մեր կալանավորներին Հայաստանում խոշտանգում են»,- ասում է մեր զրուցակիցը։

Նա նկատում է, որ ժամանակ չկա, քանի որ եղբայրն օրեցօր նիհարում է, իսկ դա նշանակում է, որ նա առողջ չէ և լուրջ պրոցես է տեղի ունենում օրգանիզմում։

«Մենք գերի ունենք Ադրբեջանում, Փաշինյանն ասում է՝ մեր գերիներին խոշտանգում են․ բա ինչի՞ չի ասում, որ իրենք էլ Հայաստանի գաղութներում են հայերին խոշտանգում»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Արմինե Մկրտումյան