Անլուրջ խոսակցությունները պտտվում են հենց Կարեն Ճշմարիտյանի շուրջ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը դեռ ամռանը արձակուրդ է գնացել և հետո անցել աշխատանքի: Այն, որ նախարարի շուտով պաշտոնանկ կարվի և նրա պորտֆելը կտրվի ՀՅԴ-ին` Կարեն Ճշմարիտյանը անլուրջ խոսակցություններ է համարում: Համենայն դեպս, այս անլուրջ խոսակցությունները տևական ժամանակ է, ինչ պտտվում են հենց Կարեն Ճշմարիտյանի շուրջ: Գուցե դա կապված է երկրում արտահանման ծավալների անկման հետ և պատահական չէ, որ ունենալով նախարարություն` վարչապետը հավելյալ ստեղծեց նաև արտահանման խորհուրդ:
Նախարարն ինքն է խոստովանում, որ մսամթերքի, պահածոների և գինու արտահանման հետ կապված երկիրն անկում է ապրել: Թեև նա վստահեցնում է, որ այց բացը կլրացվի քանի որ կա պոտենցիալ: