Թող ID ստանա, ապրի` առանց անձնագրի.այն դառնում է ճոխության առարկա. «Հրապարակ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն». «Հրապարակ»Մարտի 1-ի քրեական գործով Փաշինյանի շահերը պաշտպանած Գիվի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Փաշինյանի․ «Ժողովուրդ»Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է․ «Հրապարակ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Լֆիկից փորձում են խլե՞լ «Մեգամոլը». «Հրապարակ»Հասցեներ, որտեղ մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՓաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է․ «Ժողովուրդ»ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում. «Հրապարակ»Հրդեհ ԱՄՆ-ի միջուկային օբյեկտում. կա վիրավոր և ռադիոակտիվ նյութերի արտանետումԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահելՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ2 ամիս Ծավի բնակիչներին արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության համար․ «Ժողովուրդ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»Հող են պատրաստում. «Հրապարակ»Քննություն հանձնելու գումար են փոխանցել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ինչ է բացահայտվել ԵՊՀ-ում ձերբակալությունների գործով․ «Ժողովուրդ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԷրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՔննարկվել է Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը տեխնոլոգիական կրթության ոլորտումԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվի«Կտեսնեմ». Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Իսրայելի նոր կառավարության ձևավորմանըՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՈւկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Զելենսկին մանրամասներ է հայտնելԳալյանի գլխավորությամբ քննարկվել է Պրոբացիայի ծառայության գործառութային վերափոխման հայեցակարգըCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակը«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsՀայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցելԹուրքիան նախազգուշացրել է Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՎթարային ջրանջատում Արագածոտնի մարզում. հասցեներԳերմանիայում պայթյունը քանդել է բնակելի շենքի մի մասը. չորս մարդ տուժել է, երեքն անհետ կորել ենԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՄբապեի սկանդալային արտահայտությունից հետո Ռեալը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկելՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Ա․ Բադալյանի հետԳերմանիան քվանտային կապի փորձնական ցանց է գործարկել՝ կիբեռհարձակումներից պաշտպանվելու համարՔննարկվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-հնդկական համագործակցության հնարավորությունըԽարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲՌուսաստանը բացառել է եվրոպացիների մասնակցությունը Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններինՀայաստանի արդարադատության նախարարը հաստատեց․ դատարանի որոշումների կատարումը պարտադիր է բոլորի համարՌուսաստանի ԶՈւ–ն Ուկրաինայում հարվածներ է հասցրել նավերի, լոգիստիկ կենտրոններիԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԻշխանություններն անցողիկ են, հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և մեր հերոսները՝ հավերժականԵրվանդ Օտյանի փողոցում փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել ենՖրանսիայում անկարգությունների մասնակիցներին կարող են պարտավորեցնել մինչև 10 հազար եվրո փոխհատուցում վճարել պատճառված վնասի համար
Քաղաքականություն

Տարոնի մանկամտությունն ու քանդվող Երևանը

Երևանի քաղաքապետարանի գրեթե բոլոր աշխատակիցները, «մեծն» քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ առիթը բաց չեն թողնում մեծագույն հրճվանքով, ոգևորությամբ, հիացմունքով ու հպարտությամբ նշելու Երևանի տարիքը։ Ամեն տարի աշնանային պայծառ մի օր մեծ աղմուկով ու խանդավառությամբ, մեծ ծախսերի գնով քաղաքի հերթական ծննդյան տարեդարձն են տոնում։ Հրճվում, իրենք իրենց ուրախանում են, մսխված մեծ փողերից մեծ պարգևատրումներ ստանում ու …անհամբերությամբ սպասում են հաջորդ տարվա հերթական տարեդարձին։

Ոչ տնտեսական ճգնաժամը, ոչ նույնիսկ սահմանին տիրող լարված իրավիճակը չեն խագարում քաղաքի տարիքը մեկ անգամ ևս աչքներս մտցնող վաղուց արդեն անիմաստ ու ձևական միջոցառման անցկացմանը։ 40 տոկոս աղքատությամբ գոյությունը քարշ տվող երկրի մայրաքաղաքում ցնծության տոնի աղմուկում ամեն տարի նորից հիշում են ժանգոտված ու չարչրկված անիմաստ արտահատությունը, թե՝ «Մենք Հռոմից էլ հին ենք»։

Իսկ երբ այդ հնագույն ու հնադարյա մայրաքաղաք կոչեցյալում փորձում ես մի հին, Հռոմի հրաշակերտ կոթողների գոնե եղունգին հավասարազոր մի շինություն գտնել, տանում, աչքդ են մտցնում Էրեբունու ամրոցը՝ Մենուայի որդի Արգիշտիի քարագիր արձանագրությամբ։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես է բախտներս բերել, որ գոնե Մենուայի որդի Արգիշտի արքան և նրան հաջորդող տարբեր քաղաքակրթություններում երկիրն ու պետությունը ղեկավարել են ոչ թե ագահությամբ ու ավիրելու մոլուցքով համակված մանկամիտներ, ինչպիսին ներկայիս իշխանավորներն են ու առավել ևս Երևանի քաղաքապետը, այլ մշակույթն ու արժեքները գնահատող մարդիկ։ Իսկ եթե այդ մի պատմական աշխարհն էլ չլիներ, ում աչքն ի՞նչ էին մտցնելու՝ ապացուցելու համար մեր հնադարյա, ասել է թե՝ նախնադարյա լինելու փաստը։

Վերջին մի քանի տարիներին մեր վարդագույն, ուրույն ճարտարապետությամբ հայտնի մայրաքաղաք Երևանն անխնամ ավերվում է։ Երևանի կենտրոնը քաղաքապետի ու իշխանությունների համար փող քամելու միջոց է դարձել։ Վերջին տասնամյակում Երևանում չի մնացել պատմամշակութային արժեք ներկայացնող շինություն։ Մի քանի տարի առաջ քարերը համարակալելով՝ քանդեցին, տարան մայրաքաղաքի կենտրոնում մնացած պատմական ու ճարտարապետական արժեք ներկայացնող շինությունները՝ մարդկանց աչքերին թոզ փչելով, թե դրանք հավաքվելու են մի տեղում ու ներկայացվելու են «Հին Երևան» անվան ներքո։ Չարվեց։ Ու հիմա քանդում են մնացած փշրանքները։ Քանդում են թաքուն, գաղտագողի, գիշերով, ինչպես թշնամին կաներ։ Քանդում են քաղաքապետ կոչվածի թույլտվությամբ ու երկրի ղեկավարության թողտվությամբ։

Երբեմնի ծաղկուն, թամանյանական հրաշալի ճարտարապետությամբ հայտնի մեր մայրաքաղաքը վերածվել է անճաշակ շինություններով քարապատված գավառական բնակավայրի։ Ո՞րն է լինելու հլու հնազանդ, հանուն իր աթոռի անսասանության ցանկացած կարգադրություն կատարելու պատրաստ Երևանի քաղաքապետի հաջորդ քայլը։

Էլ ի՞նչ է մնացել ավիրելու։ Գուցե քանդեն նաև Էրեբունու ամրոցը, փշրեն սեպագիր արձանգրությունը, մոռանան նաև հինն ու հնադարյանը։ Մոռանան, հեռանան։ Ու ամեն ինչ զրոյից սկսեն նրանք, ում համար կարևոր է այս երկրի ճակատագիրն ու ապագան։ Ո՞ւմ համար արժեք ունի Երևանը։