Հենրիխ Մխիթարյանը` 3-րդ գոլի հեղինակ
Գերմանիայի «Էսեն» մարզադաշտում Դորտմունդի «Բորուսիան» ընկերական հանդիպման շրջանակում 3:1 հաշվով հաղթել է Պրահայի «Սպարտային»:
Հանդիպման 68-րդ րոպեին դորտմունդյան թիմի 3-րդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այս գոլը Մխիթարյանի համար առաջինն է 2016 թվականին:
«Բորուսիայից» դուբլի հեղինակ է դարձել Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: