Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

«Փրփուրներից կախվելով»՝ ընկնում ենք ՀԱՊԿ-ի ջանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Ամեն անգամ, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը խոսում է Հայաստանին օգնելու մասին, Հայաստանում քննարկում է սկսվում այդ կառույցից դուրս գալու անհրաժեշտության շուրջ։ Սեպտեմբերի 13-14-ի սրացումների ժամանակ, երբ Հայաստանը պաշտոնապես օգնություն խնդրեց այս կազմակերպությունից, Ստանիսլավ Զասի պատվիրակությունը եկավ Հայաստան, իհարկե, մեծ ուշացումով՝ սեպտեմբերի 20-ին, սահմանամերձ շրջաններում մոնիտորինգ իրականացնելու։ Անցել է 2 ամիս։

Ստանիսլավ Զասը կրկին Հայաստանում է, ավարտելով իր եռամյա գործունեությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ կրկին խոսում է Հայաստանին օգնելու մասին ու կրկին նույն առաջարկն է անում՝ առաքելության իրականացում Ադրբեջանի հետ սահմանին՝ իրավիճակը գնահատելու համար։ «Իրավիճակը հեշտ չէ, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են լինում։ Ընդհանուր առմամբ, միջոցառումների համալիրը, որը ՀԱՊԿ-ն առաջարկում է Հայաստանին, ներառում է տարբեր միջոցառումներ՝ ե՛ւ քաղաքական-դիվանագիտական, ե՛ւ ռազմական ոլորտներում, այդ թվում՝ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման: Առաջարկները, ընդհանուր առմամբ, հավանության են արժանացել բոլոր պետությունների կողմից»,- բելառուսական ONT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Զասն ու ավելացրել, որ «միակ բանը, ինչը չի հաջողվել իրականացնել, ստեղծված իրավիճակի համալիր գնահատումն է»։ Զասի այս հայտարարությունը Հայաստանում անգամ ամենառուսամետ գործիչները կարդում են կատարյալ հոռետեսությամբ։ 

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նախօրեին խորհրդարանում լրագրողներին ասել է․ «ՀԱՊԿ-ի ներսում էլ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Այնպես չէ, որ նախկինում որպես իշխանություն եւ հիմա որպես ընդդիմություն՝ ՀԱՊԿ-ում մեզ ամեն ինչ դուր է գալիս։ Որոշումների իրականացման ընթացակարգերը կարելի է ավելի արագ իրականացնել»։ «Մոսկվան վարում է, այսպես կոչված, «հավասար հեռավորության» քաղաքականություն, հայ- ադրբեջանական կոնֆլիկտի մոդերատոր-կողմ է, ըստ այդմ՝ մեր ակնկալիքները պետք է հիմնվեն այս իրողությունների վրա»,- եզրակացնում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ 

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը մեզ հետ զրույցում կանխատեսում է․ կարծես թե ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին տրամադրվող «օգնությունը» տրոյական ձի է դառնալու։ «Այդ «օգնության» հիմնական բաղադրիչը լինելու էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը գնահատող առաքելություն ուղարկելը։ Այն դառնալու էր իրական տրոյական ձի։ Մի կողմից՝ այն իրական խոչընդոտ էր դառնալու սահմանին եվրոպական կառույցների փաստահավաք առաքելություն ուղարկելուն եւ, դրանով իսկ, կարգավորմանն Արեւմուտքի մասնակցությունը խափանող լրացուցիչ գործիք էր դառնալու։ Մյուս կողմից՝ հաշվի առնելուվ այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ն մերժում է Ադրբեջանի ագրեսիային քաղաքական գնահատական տալը, այդ առաքելության եզրակացություններն արդեն իսկ պարզ են․ տրվելու էին ճապաղ, կողմերին հավասարեցնող գնահատականներ, որոնք, ըստ էության, արդարացնելու են Ադրբեջանի ագրեսիան։ Այդ առաքելության եզրակացությունները պետք է արդարացնեին իր կանոնադրական պահանջները չկատարելու եւ ռազմական միջամտությունից խուսափելու ՀԱՊԿ-ի դիրքորոշումը։ Այնպես որ՝ նման տրոյական ձին մերժելը Հայաստանի կողմից բնական քայլ է»,- ասում է Ենոքյանը։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ից սպասելիքներն ու այն, ինչ այս կառույցը կարող է մեզ տալ, չեն համընկնում։ Բայց արդյո՞ք եղել է որեւէ փոփոխություն ՀԱՊԿ դիրքորոշումներում, ինչպե՞ս եղավ, որ 20 տարվա մեր դաշնակից կառույցը հանկարծ վերածվեց սառնասիրտ մոդերատորի, որը, մեծ հաշվով, ոչինչ չի անում Հայաստանի համար։ 

«Հրապարակի» հարցերին պատասխանելով՝ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը հիշեցնում է՝ ՀԱՊԿ-ն դեռ կայացած կառույց չէ, թեեւ այն կա 1992 թվականից, բայց գործում է իներցիոն սկզբունքով, ու ոչ մի փոփոխություն այս իմաստով տեղի չի ունեցել, Ռուսաստանը երբեք չի ցանկացել հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ որեւէ մեկին բացահայտ աջակցել։ «Եթե փորձեր աջակցել, ապա Ադրբեջանը դուրս կգար Ռուսաստանի դեմ ու երկրորդ Վրաստանը կդառնար, իսկ հաշվի առնելով Թուրքիայի գործոնը՝ այն կունենար երկրորդ ճակատ Անդրկովկասում»,- ասում է Բոզոյանը։ 

Նա վերադառնում է ԱՊՀ ստեղծման ակունքներին, որին կից ռազմական կառույց փորձեցին ձեւավորել, որպեսզի Սովետական Միության փլուզմանը քաղաքակիրթ տեսք տան։ Միակ դրական բանը Հայաստանի համար, ըստ քաղաքագետի, եղել է այն, որ ՀԱՊԿ խողովակով մենք կարողացել ենք արտոնյալ պայմաններով զենք-զինամթերք ստանալ Ռուսաստանից։ «Եթե մենք այդ հնարավորությունը չունենայինք, ապա Ադրբեջանի հետ, որն ուներ նավթադոլարներ, չէինք կարողանա մրցել ռազմամթերքի ձեռքբերման իմաստով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ-ն ուզում էր պարիտետ պահել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, որպեսզի իր վերահսկողությունը պահեր երկուսի վրա»։ 

«Ֆորմալ հիմնավորվում էր, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Ադրբեջանը 99 թվականին ՀԱՊԿ-ից դուրս էր եկել, սակայն Ռուսաստանի դոկտրինը միշտ նույնն է եղել՝ ինքը պետք է փորձի անել այնպես, որ Ադրբեջանը չդառնա երկրորդ Վրաստան, իսկ Հայաստանը մնա իր վերահսկողության  տակ։ Մինչեւ 2018 թվականն իրեն դա հաջողվել է անել, քանի որ Հայաստանը կարողացել է ուժային բալանսի շնորհիվ  հավասարակշռել Ադրբեջանին։

Բայց երբ որ փողոցայինները եկան իշխանության, քանի որ նրանք ոչ մի պատկերացում չունեին ո՛չ աշխարհաքաղաքական խնդիրներից, ո՛չ ուժային բալանսներից, երիտասարդ ժամանակ զբաղված էին այլ խնդիրներով եւ իրենց թույլ տվեցին մտածելու, որ եթե իրենք փողոցով են եկել իշխանության, ունեն վստահություն, ուրեմն Արեւմուտքից լրացուցիչ երաշխիք կունենան, կկարողանան ծաղրել, տապալել բանակցությունները։ Սրա արդյունքում ունեցանք պատերազմ, պարտություն, ամբողջ բալանսի փլուզում՝ ի օգուտ Ադրբեջանի։ Ադրբեջանը վերահսկում է հայ-ադրբեջանական սահմանի բոլոր բարձունքները, ստացել ենք նոր սահմանագիծ՝ 400-500 կմ, որը պետք է կարողանանք պաշտպանել, ու էս ծանր պայմաններում փրփուրներից կախվելով՝ ընկնում ենք ՀԱՊԿ-ի ջանին՝ շատ լավ իմանալով, որ այդ կառույցը չունի նման գործիքակազմ։ Ստեղծված լինելով որպես փոքրիկ ռուսական ՆԱՏՕ, այն երբեք չի եղել այդպիսին։ Բայց այս իրավիճակում արդարացնելու համար ձախողումները,  սլաքներն ուղղում է ՀԱՊԿ-ի վրա, որ հայ ժողովուրդը նոր մեղավոր ման գա՝ ի դեմս ՀԱՊԿ-ի»։

Քաղաքագետը զգուշացնում է՝ դրանից Հայաստանը միայն տուժելու է։ ՀԱՊԿ-ում օբյեկտիվորեն միջինասիական երկրների շահերը մնայուն են, նրանց հետ լարվածությունից չենք շահելու։ «Եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, էլ ո՞ւմ վրա ենք հաշվարկ անելու»,- տարակուսում է քաղաքագետը։