Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Երևանն ամանորյա տեսքի է բերվում խցանումներով, աղմուկ-աղաղակով ու 650 հազար դոլարով. «Հրապարակ»

 «Հրապարակ» թերթը գրում է.

Վերջին օրերին մայրաքաղաքում, հատկապես՝ Կենտրոնում, ընթանում են ամանորյա զարդարանքների մոնտաժման աշխատանքներ։ Աշխատանքային ու ոչ աշխատանքային օրերին փակվում են Երեւանի ամենաբանուկ եւ կենտրոնական փողոցներն ու պողոտաները։ Վերջին 2 օրերին, օրինակ, փակ է Մաշտոցի պողոտան, մի կողմից՝ լույսերն ու զարդարանքները տեղադրող մասնագետները, մյուս կողմից՝ նրանց հսկող ու կաթվածահար երթեւեկությունը մի կերպ կարգավորող պարեկները, դրան գումարած՝ նյարդայնացած վարորդները։ Մի խոսքով՝ աղմուկ- աղաղակ կամ, ինչպես կասեր դասականը, մի մեծ բոլոլա։

Դեկտեմբերի 5-ին Երեւանում պետք է տեղի ունենա «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային փառատոնը, այդ առիթով նաեւ Հանրապետության հրապարակն է նորացվում, թարմացվում ու զարդարվում։ Արդեն գրել էինք, որ Հանրապետության հրապարակի շենքերը՝ կառավարության շենքը, Ազգային պատկերասրահը, ամբողջությամբ նոր լույսերով են պատվել, որոնց համար պետական բյուջեից վճարվել է 114 մլն 287 հազար դրամ կամ 284 հազար դոլար, ընդհանուր ամանորյա զարդարանքների գինը կազմել է 650 հազար դոլար, բոլոր գնումները կատարվել են մեկ անձից գնման ընթացակարգով, առանց մրցույթի։

Երեւանի քաղաքապետարանի լրատվական վարչության ղեկավար Լեւոն Սարդարյանին հարցրինք՝ գնված զարդարանքներն ու լույսերը մյուս տարիներին է՞լ են օգտագործվելու, թե՞ այդ շքեղությունը միայն մանկական Եվրատեսիլի համար է։ Սարդարյանը պատասխանեց․ 

«Ամբողջը դառնալու է Երեւան համայնքի սեփականությունը»։ Դիտարկմանը, որ 2019-ից առաջ գնված տոնածառն էլ է Երեւան համայնքի սեփականությունը, սակայն չի օգտագործվում, Սարդարյանն արձագանքեց․ «Լույսերը համայնքի սեփականությունն են ու օգտագործվելու են նաեւ հաջորդ տարիներին»։ Նրան հարցրինք նաեւ, թե ինչով է պայմանավորված, որ լույսերը տեղադրում են աշխատանքային օրերին, ցերեկով, հնարավոր չէ՞ դա գիշերն անել, որ մայրաքաղաքի երթեւեկությունը չխաթարվի։ «Հատկապես Մաշտոցի պողոտայում ենթակառուցվածքները ծառերի միջով են անցնում, ու լուսավորության խնդիր կա: Գիշերն այդ աշխատանքներն իրականացնել հնարավոր չէ: Որտեղ հնարավոր է եղել, աշխատանքները գիշերային ժամերին են արվել»։

Բայց անցյալում էլ կարծես թե ամեն տարի Երեւանը զարդարել են, ու փողոցները փակելու, մայրաքաղաքը կաթվածահար անելու անհրաժեշտություն չի ծագել։ Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության նախկին պետ Արթուր Գեւորգյանին հարցրինք՝ ինչպե՞ս էին ժամանակին այդ աշխատանքներն անում, որ երթեւեկությունը չէր խաթարվում։ «Հիմնականում գիշերն էին անում, որոշ աշխատանքներ էլ՝ ցերեկը, բայց այնպես, որ հնարավորինս չխոչընդոտեն տրանսպորտի երթեւեկին»,- ասաց Գեւորգյանը։

Հարցրինք նաեւ՝ ամեն տարի նոր լույսե՞ր էին գնում, թե՞ եղածն էին օգտագործում։ «Ամեն տարի լուսային նոր զարդարանքներ չեն գնվում, միայն անհրաժեշտության դեպքում էր նորը գնվում: Ի դեպ, երբեմն կիրառվում էին նաեւ լուսային զարդարանքների փոխատեղումներ: Ասենք՝ եթե լուսային ինչ-որ զարդարանք մի տարի տեղադրված է եղել մի փողոցում, հաջորդ անգամ կարող էր տեղադրվել մեկ այլ փողոցում»,- պատասխանեց Գեւորգյանը։