Հովիկ Աբրահամյանը խիստ է լինելու. աշխատակիցներն էլ չեն ուշանա
«Ես հետամուտ եմ լինելու, որ բոլորը ժամանակին գան աշխատանքի և ժամանակից շուտ աշխատանքից չհեռանան»: Այսօրվա կառավարության նիստի վերջում ասաց ՀՀ վարչապետը Հովիկ Աբրահամյանը:
Նա հորդորեց նախարարներին ու գերատեսչությունների ղեկավարներին հետևել աշխատանքային կարգապահությանը` նկատելով, որ այս հարցում ինքը լինելու է հետևողական և խիստ: