Արձակուրդները հնարավոր է երկարացվեն
Այս պահին գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման միտում է նկատվում: Այդ մասին newspress.am-ի հետ հարցազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսանակ Անահիտ Հայթայանը` հավելելով, որ առայժմ չի կարող ասել, արդյո՞ք մեկ շաբաթով ևս կերկարաձգվեն արձակուրդները:
«Եթե իրավիճակը շարունակի կայուն մնալ, ապա ամենայն հավանականությամբ արդեն եկող շաբաթ դպրոցներն ու մանկապարտեզները կաշխատեն: Այս շաբաթվա վերջում արդեն պարզ կլինի»,- ասաց Անահիտ Հարթալյանը:
Newspress.am-ի հարցին, թե մտավախություն չկա արդյո՞ք, որ կրթական հաստատություններում աշխատանքը վերսկսելուց հետո դարձյալ հիվանդությունը կակտիվանա` առողջապահության նախարարության աշխատակիցը պատասխանեց, որ մինչ այդ տեսչությունը շրջայց կկատարի դպոցներում և մանկապարտեզներում, պարզելու, թե արդյո՞ք հաստատությունների ջերմաստիճանը համապատասխանում է սահմանված նորմերին:
«Եթե ստուգումներից հետո, պարզվի, որ կրթական հաստատություններում ցուրտ է և առողջության համար դա կարող է վտանգավոր լինել, ապա արձակուրդները կերկարաձգվեն ևս մեկ շաբաթո»,- եզրափակեց Անահիտ Հայթայանը: