Բուխարեստում բացվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. հիմնական թեման Ուկրաինան է
ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները երկու օրով հավաքվել են Բուխարեստում՝ քննարկելու ռուսական ագրեսիան հետ մղելու հարցում Ուկրաինային օգնության հետագա ձևերը, հայտնում է BBC-ն։
Բացելով հանդիպումը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ կլինի պաշտպանել իր տարածքի յուրաքանչյուր հատվածը ներխուժումից։
Նա ընդգծել է, որ դաշինքը չի մասնակցում այս հակամարտությանը, սակայն նրա անդամները Ուկրաինային աննախադեպ աջակցություն են ցուցաբերում, որպեսզի նա կարողանա պաշտպանվել Ռուսաստանից։