Թուրքիան Ռուսաստանի հետ համակարգել է իր գործողությունները Սիրիայում և Իրաքում
Թուրքիան համաձայնեցրել է իր գործողությունները Սիրիայի հյուսիսում և Իրաքում Ռուսաստանի հետ, նոյեմբերի 29-ին A Haber-ում ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Կալինը։
«Թուրքիան համաձայնեցրել է իր գործողությունները ռուսական կողմի հետ Սիրիայի հյուսիսում և Իրաքում»,- ասել է Կալինը։
Միաժամանակ Կալինն ընդգծել է, որ ցամաքային գործողությունը Սիրիայում կիրականացվի այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կլինի։
Մամուլի խոսնակն ասել է, որ գործողության համար ամեն ինչ պատրաստ է։