Ուկրաինացիները մեկնել են Իսրայել՝ գաղտնի բանակցությունների
Ուկրաինական բանակի բարձրաստիճան ներկայացուցիչների պատվիրակությունը բանակցությունների նպատակով ժամանել է Իսրայել։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Հաղորդագրության համաձայն՝ այցը գաղտնի է եղել՝ հաշվի առնելով Երուսաղեմի՝ Ռուսաստանի և Իսրայելի միջև հարաբերություններում լարվածության մակարդակը բարձրացնելու ցանկության բացակայությունը։
Ուկրաինական պատվիրակության կազմում կա ներկայացուցիչ, ում պաշտոնն ու կարգավիճակը մոտավորապես համապատասխանում են այս երկրի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին ու կարգավիճակին, նշում են իսրայելական լրատվամիջոցները։
Ուկրաինացի զինվորականները բանակցությունների ընթացքում բարձրացրել են իսրայելական առաջադեմ տեխնոլոգիաների հնարավոր փոխանցման հարցը։ Իսրայելի ներկայացուցիչները հայտնել են իրենց գործընկերներին, որ Երուսաղեմը չի փոխել իր կարծիքն այս հարցում։