Վարչապետի շռայլությունը. 345 միլիոն Արփինե Հովհաննիսյանին
Կառավարության այսօրվա նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը գործադիրի հավանությանը ներկայացրեց քրեակատարողական հիմնարկների եւ դատական ակտերի հարկադիր ծառայողների վերապատրաստման եւ հատուկ ուսուցման համար գումար հատկացնելու որոշման նախագիծը:
Նշված ծառայողների վերապատրաստման համար նախատեսվում է վճարել 79 միլիոն 747 հազար 200 դրամ, իսկ հատուկ ուսուցման համար 264 միլիոն 727 հազար 872 դրամ: Ընդհանուր ծախսը կազմում է 345 միլիոն 166 հազար 200 դրամ: Փաստորեն, ստացվում է, որքան մեր պետական բյուջեն հայտնվում է վատ վիճակում, այնքան ոչ նպատակային գործողությունների համար բյուջեից գումարներ է հատկացվում: Ստացվում է, որ պետությունը գումար չունի անօթևանների համար, աղքատության նվազեցման համար, սակայն գումար ունի, որպեսզի երիտասարդ նախարարուհու ենթակայության տակ գտնվող օղակների նույնքան և երիտասարդ կադրերը հսկայական գումարներ ծախսելով անցնեն վերապատրաստման կուրս:
Իսկ այն, որ նման նման ծախսերի օգտակարության գործակիցը որևէ կերպ իրեն զգացնել չի տվել` միանշանակ է: Հետևաբար, Հովիկ Աբրահամյանն ինչո՞ւ է այդքան շռայլ արդարադատության նախարարի ներկայացրած օրինագծերի հանդեպ: