Մեծ Բրիտանիայում նշել են, որ կաջակցեն Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ Լոնդոնը կշարունակի ռազմական օգնությունը Կիևին հաջորդ տարի՝ պահպանելով նախկին վարչապետներ Բորիս Ջոնսոնի և Լիզ Թրասի կողմից առաջարկված ամուր աջակցությունը:
«Մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի։ Հաջորդ տարի մենք կպահպանենք կամ կավելացնենք մեր ռազմական օգնությունը։ Եվ մենք նոր հակաօդային պաշտպանության աջակցություն կտրամադրենք»,- Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքերն է մեջբերում «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։