Սպիտակ տուն. Պուտինը ցանկանում է ծնկի բերել ուկրաինացիներին
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ ՌԴ նախագահը ցանկանում է ուկրաինացիներին ծնկի բերել ձմռանը։
Նա այսպես է մեկնաբանել ռուսական հարվածներն ուկրաինական քաղաքացիական ենթակառուցվածքներին ձմռան սկսվելուց առաջ, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։
Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգողը հավելեց, որ ԱՄՆ-ը զենք է տրամադրում Ուկրաինայի զինված ուժերին՝ մարտի դաշտում հաջողության հասնելու համար։