ՊԵԿ-ը Չինաստանում ծանոթացել է մաքսային վարչարարության թվային լուծումներին Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը Հայտնի են ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարները Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով. ԿԳՄՍՆ Մահացել է КВН-ի ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցում Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է․ ՔԿ Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ձկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է Հայաստանի և Լիտվայի համագործակցությունը որակապես նոր մակարդակի է բարձրացել․ Փաշինյան Քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. Վարդան Ղուկասյանի փաստաբանԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունըՌուսաստանը սահմանափակում է Թուրքիայից ծիրանի ու դեղձի ներկրումըԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանը՝ «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը հեռացնելու մասինԱբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԽաչատուրյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացինԲայրամովը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններում միտումը դրական է գնահատելԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Շատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց 
Ադրբեջանն օդ է բարձրացրել JF-17C ռազմական ինքնաթիռՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԱրագածոտնի թեմի հոգևորականները՝ Բագրատ Սրբազանի կեցավայրում (լուսանկարներ)Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի թիրախներին Սիրիայում և ՕմանումԼոս Անջելեսում տեղի է ունեցել բազմամարդ հանդիպում՝ ի զորակցություն Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի (տեսանյութ)Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ ՊատարագՌուսաստանը կասկածում է, որ Հայաստանը Իրանի միջոցով հայկական ծաղիկների մաքսանենգ տեղափոխում է իրականացնում
Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան
Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքըԿենդանաբանական այգու Կառավարման խորհրդի նիստում քննարկվել են առյուծի անկման պատճառները«Դիշովկա»․ Վարդան Ղուկասյանի, ոստիկանին հարվածելու դեպքի առթիվ հարուցված քրգործով որոշում կաԱռուշ Առուշանյանին չազատազրկելու որոշումը բողոքարկվել է․ Գլխավոր դատախազությունը դիմել է հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանԽմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին«Ջերմուկ»-ում խախտումներ չեն հայտնաբերվել. ՍԱՏՄ ղեկավարը՝ ՌԴ կողմից նշվող պարտադիր պահանջների խախտումների մասին
Ջրանցքն է ընկել մեկ քաղաքացի․ ՆԳՆ-ն հերքում է ևս երկու քաղաքացու՝ ջրանցքն ընկնելու մասին տեղեկությունը և մանրամասներ հայտնում դեպքից
Ծիրանով բարձված 50 մեքենան կա նոր երկիր կարտահանվի. ՍԱՏՄ ղեկավարՕկուպացված Շուշիում ֆուտուրիստական ​​մզկիթի շինարարության հիմնական մասն ավարտվել է
Մանկապարտեզի դաստիարակը հարվածել է երեխայի գլխին, որից հետո նրա լացը հարկադրաբար լռեցնելու նպատակով հարվածել է ևս մեկ անգամ
Եկել ենք, որ հասկանանք՝ ինչ է լինելու մեզ հետ. «Մուլտի սթոունի» աշխատակիցները Քննչականի կոմիտե են գնացել (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ
Մամուլ

Ով է այդ շահագրգիռ անձը, որ Աննա Մկրտչյանի ատեստատի վերաբերյալ իրավապահ մարմիններին «օպերատիվ տվյալներ» է հայտնել

«Հրապարակ» թերթը գրում է.

ՀՀԿ-ն ու Քննչական կոմիտեն շաբաթ-կիրակի օրերին «կսմիթներով» փոխանակվեցին։ Կսմիթը, իհարկե, մեղմ է ասված։ Նախ ՀՀԿ-ից շան լափ թափեցին «Նիկոլի իրավապահ համակարգի» գլխին, թե ինչու են իրենց պատգամավոր Աննա Մկրտչյանին «զավեշտալի պատրվակով» հրավիրել հարցաքննության՝ իբրեւ թե անձնագրում ծննդյան օրը մեկ օրով սխալ գրելու համար, հրավիրել են, որպեսզի ծննդյան օրը «համապատասխանեցվի առավել նշանավոր օրվա հետ»։ Դրան հաջորդեցին ՀՀԿ-ականների ու ՀՀԿ-ամերձ շրջանակի ծաղրուծանակը եւ Քննչական կոմիտեի հարուցած գործն անլրջացնելու գործընթացը, ընդհուպ մինչեւ ՀՀԿ ԳՄ հայտարարություն տարածեցին։ Ֆեյսբուքում Աննա Մկրտչյանի պաշտպանները հերթով, իսկ որոշներն էլ՝ առանց խորանալու թեմայի մեջ, սկսեցին ծաղրական գրառումներով հանդես գալ՝ ամեն մեկն իր հերթին հիշելով, որ ինքն էլ է ինչ-որ նշանավոր օր ծնվել, ուստի կարող են իր դեմ էլ քրգործ հարուցել։

Քննչական կոմիտեն էլ կարդաց այդ բոլորն ու նեղսրտելով, որ անլրջացնում են իր աշխատանքը, եւ չսպասելով աշխատանքային օրվա մեկնարկին, հենց կիրակի օրով պարզաբանող հայտարարությամբ հանդես եկավ, որից պարզ դարձավ, որ խոսքը ոչ թե անձնագրում ծննդյան օրը մեկ օրով սխալ գրելու մասին է, այլ պատգամավորի ու նրանից հինգ տարով փոքր եղբոր դպրոցի կեղծ ատեստատի, որին, ըստ ՔԿ-ի, մասնակից է եղել նաեւ Աննայի մայրը։ Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի հետապնդում էին պատգամավորի հորը՝ Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին, հիմա մոր հերթն է։

ՔԿ-ի պատասխանն էլ շարադրված էր դատախազության երբեմնի հաղորդագրությունների ոճով՝ էմոցիոնալ ու հրապարակախոսական բնույթի, ինչից ակնհայտ է, որ տեքստի հեղինակը դատախազությունից Քննչական կոմիտե տեղափոխված խոսնակ Գոռ Աբրահամյանն է, ով նախկինում դատախազության համար էր այս ոճի ճռճռան հաղորդագրություններ գրում, երբ Արթուր Դավթյանի խորհրդականն էր, հիմա իր «շնորհն» օգտագործում է Արգիշտի Քյարամյանի համար։

Ներկայացնենք Քննչական կոմիտեի պարզաբանման բուն էությունը․ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Աննա Արայի Մկրտչյանը՝ 2001 թվականից, իսկ նրա եղբայր Հայկ Արայի Մկրտչյանը՝ 2006 թ․ սովորել են Երեւան քաղաքի Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում։ 2011 թ․ հունվարի 10-ի դրությամբ վերջիններս հանդիսացել են նշված դպրոցի աշակերտներ եւ ուսումը նշված դպրոցում դադարեցրել են միայն 2011 թ․ փետրվարի 8-ին: Նման պայմաններում, ըստ ստացված տվյալների, վերջիններս, 2011 թ․ հունվարի 10-ից մինչեւ 2011 թ․ մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում մշտապես գտնվելով ՀՀ-ում, 2011 թ․ հունվարի 10-ին իրենց մոր՝ Մ. Գրիգորյանի անվամբ լրացված կեղծ դիմումի հիման վրա հրամանագրվել են ՌԴ Մոսկվա քաղաքի Լազարեւի անվան թիվ 2042 միջնակարգ դպրոցի 11-րդ «ա» դասարանում եւ ուսումնական պարապմունքներին չհաճախելով, միջնակարգ կրթության կրթական ծրագրերին չմասնակցելով՝ 2011 թ․ հունիսի 15-ին ձեռք են բերել նշված դպրոցի միջնակարգ կրթության վերաբերյալ իրավունք վերապահող բովանդակությամբ ակնհայտ կեղծ ավարտական վկայականներ, որոնք 2011 թ․ հունիսի 29-ին օգտագործվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտությունների ընդունելության մրցույթի ժամանակ»։

Սրան հետեւեց Աննայի պարզաբանումը՝ համեմված Քննչական կոմիտեի, նրա նախագահ Արգիշտի Քյարամյանի ու Գոռ Աբրահամյանի հասցեին վիրավորական գնահատականներով, որից լավ չի հասկացվում՝ ինքը կամ իր ընտանիքի անդամները կատարե՞լ են ենթադրյալ ապօրինությունը, թե՞ ոչ։

«Դե արգիշտի քյարամյանից մեկ էլ դհոլչիի գոռից սպասելիքը պիտի լիներ ընդամենը սուտ հաղորդագրությունը։ գոռ էդ ես ընդամենը։ Դե կներեք, որ նիկոլի քաղաքական պատվերով հարուցված գործով ցուցմունք չեմ տվել։ Մյուս անգամ կուղղվեմ։ Իսկ մանկապարտեզիս բացակայությունների մասին ինֆոները դեռ ստուգվում են։ հասկանում եմ, որ խայտառակությունը ջրել է պետք, բայց չի ջրվելու»,- գրել է Աննա Մկրտչյանը՝ մարդկանց անուններն ու նոր սկսվող նախադասության առաջին բառերը փոքրատառ գրելով։

Ի դեպ, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Աննա Մկրտչյանը հրավիրվել է հարցաքննության, սակայն օգտվելով դատավարական իր իրավունքներից՝ հրաժարվել է պատասխանել առաջադրված հարցերին։

Աննա Մկրտչյանն այս մասով եւս պարզաբանել էր, որ ինքը նախ հարցաքննվել է ՀՀ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտում, որից հետո նոր հրավիրվել է Քննչական կոմիտե։ Պարզվեց՝ գործը նախ հարուցել են ԱԱԾ-ում, հետո, ըստ քննչական ենթակայության, փոխանցել կոմիտեին։ Ու մինչ հանրությունը կհասկանար, թե ինչ է իրականում կատարվել, Աննա Մկրտչյանի համակիրներն ու թիմակիցները հասցրին նրանից քաղբանտարկյալի հերոսական կերպար կերտել, չնայած որ նա հարցաքննվել է ընդամենը վկայի կարգավիճակում։

ՀՀԿ-ում այս ամենը, բնականաբար, համարում են քաղաքական հետապնդում՝ ուղղված իրենց թիմակցի դեմ։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը միանշանակ պնդեց․ «Իհարկե, համարում ենք քաղաքական հետապնդում»։ Սակայն չցանկացավ մեկնաբանել քննչականի հայտարարությունը, որտեղ դժգոհում են, թե ՀՀԿ-ն «ՀՀ քննչական կոմիտեի, պետական մարմինների նկատմամբ հանրային վստահությունը թուլացնելուն ուղղված անհաջող ու անլուրջ փորձեր է անում»։

Թե որքանով է լուրջ ՀՀԿ-ի տարածած հայտարարությունը, դա հարցի մի կողմն է։ Հարցի մյուս կողմն էլ այն է, թե որքանով է լուրջ Քննչական կոմիտեի հարուցած վարույթը։ Այսինքն՝ Հայաստանի իրավապահ համակարգն այնքան պարապ է մնացել, որ սկսել է  մարդկանց ատեստատներն ուսումնասիրել ու գործ հարուցել։ Ակնհայտ է, որ քաղաքական ենթատեքստ կա այստեղ։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ ասաց, թե օպերատիվ տվյալներ են ստացվել առերեւույթ հանցավոր դրսեւորումների մասին, որից հետո է գործ հարուցվել։ Այսինքն՝ ինչ-որ մեկը գո՞րծ է տվել Աննա Մկրտչյանի դեմ։

«Դե, հիմա, ասենք, ես տենց կատեգորիաներով հո չե՞մ պատասխանելու՝ գործ տալ, չգիտեմ ինչ․․․ Օպերատիվ տվյալներ են ստացվել, էդ օպերատիվ տվյալների հիման վրա գործ է հարուցվել, էդ գործը վերջնարդյունքում եկել-հասել է Քննչական կոմիտե։ ՔԿ-ն էլ նախաձեռնել է քննություն»,- ասաց Աբրահամյանը։

Նաեւ նշեց, որ քրեական վարույթն անձնագրում ծննդյան օրը մեկ օրով սխալ գրելու մասին չէ, այլ դպրոցական ատեստատի։ Մեր դիտարկմանը, թե իրավապահ համակարգը բանուգործը թողել ու ընդդիմադիր պատգամավորի ատեստատի հետեւի՞ց է ընկել, Գոռ Աբրահամյանն ասաց․ «Չէ, չէ, որեւէ նշանակություն չունի՝ ում հետ է դա կապված, ցանկացածի վերաբերյալ եթե նման տեղեկատվություն է ստացվում, քննչական մարմինը պարտավոր է արձագանքել եւ քննություն իրականացնել, պարզել հանգամանքները եւ իրավական գնահատական տալ»։

Աբրահամյանը չասաց, սակայն, թե ով է այդ շահագրգիռ անձը, որ Աննա Մկրտչյանի ատեստատի վերաբերյալ իրավապահ մարմիններին «օպերատիվ տվյալներ» է հայտնել։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում