4-րդ և 5-րդ երեխայի ծնվելու դեպքում մայրերը կստանան 1.5 մլն դրամ
Սահմանվել է երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ պետական աջակցության հաշվին մուտքագրվող նոր չափ:
Այսուհետ 4-րդ և 5-րդ երեխայի ծնվելու դեպքում մայրերը կստանան 1.5 մլն դրամ: Այդ մասին առաջարկն այսօր կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որը հավանության արժանացավ:
Ըստ սահմանված կարգի` առաջին և երկրորդ երեխայի ծնվելու դեպքում կտրվի 50 000 դրամ: Երրորդ երեխայի դեպքում` 1 մլն դրամ, որից 500-ը կանխիկ:
Չորրորդ և հինգերրորդ երեխայի դեպքում սահմանվել է 1.5 մլն դրամ, որից միայն 500հզ-ը կստանան կանխիկ:
Իսկ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` կտրվի 500 հազար դրամ միանվագ նպաստ: