Հրդեհ՝ Էջմիածնի բնակարններից մեկում, տարհանվել է 10 քաղաքացի
Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 18բ շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները շենքից տարահանել են 10 քաղաքացու։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:54-ին, մարվել՝ 20:10-ին: