Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է
Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։
Այսօր ու վաղը Հանրապետությունում տեղումներ են սպասվում։