Վթար Նոր Կյանք գյուղում. 26-ամյա ուղևորը մահացել է
«ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում բախվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենային: Ուղևորը՝ 26-ամյա Արթուր Տերտերյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Կատարվում է նախաքննություն: