ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիԳալյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են արդարադատության ոլորտում համագործակցության խորացումըՈստիկանության գվարդիայի ծառայողները ինքնասպանության փորձ են կանխել«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Ջերմուկի ՏԻՄ ընտրություններինՄ-4 ճանապարհի 143-րդ կմ-ին հեռացվել են երթևեկությանը վտանգ սպառնացող ժայռաբեկորներըՊեսկովը հերքել է 2026-ին Ռուսաստանում 300 հազար մարդու մոբիլիզացիայի ծրագրերի մասին տեղեկություններըԹրամփ․ Իրանը ցանկանում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի երկրների ապրանքաշրջանառությունը 2026-ի առաջին կիսամյակում աճել է 17%-ովՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՍեպտեմբերի 19-ին «Եռաբլուրում» կանցկացվի զոհվածների հիշատակին նվիրված սգո երթՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՄահացել է Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողուհինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են ուկրաինական բանակի համար բեռներ տեղափոխած նավերինՌուբինյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերը պատրաստ են դիմակայելու ժամանակակից սպառնալիքներին․ ՍերդյուկԱնվավեր է ճանաչվել Մասյացոտնի թեմի հոգևորականին բանկային գործարքներին օժանդակելու որոշումըՎրաստանը կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար․ ՄԱԿ-ի Զբոսաշրջության կազմակերպության քարտուղարԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակըԿոստանյան․ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին դարձել է շահերի վրա հիմնվածՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցըԱննա Գրիգորյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներինՓաշինյանը Ֆրանկֆուրտում գործարարների հետ քննարկել է Հայաստանի տնտեսական հնարավորություններըՍմբատաբերդ տանող ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ Բելառուսի 6 քաղաքացիներ վնասվածքներ են ստացելԵԱՀԿ-ն և ՇՀԿ-ն ստորագրել են 2027-2030 թվականների համատեղ միջոցառումների ծրագիրըԵրիտասարդական քաղաքականությունը կառավարության գործունեության առաջնահերթ ուղղություններից է. նախարարԿանխատեսելի տնտեսական դժվարությունների առաջ կարող է կանգնել Եգիպտոսը․ ՈսկանյանԴատավորը որոշեց դատական նիստերն անցկացնել Գագիկ Խաչատրյանի բացակայությամբԳերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունըՊԵԿ-ը բացահայտել է բջջայինների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթաՀայաստանի և Ադրբեջանի ժողովուրդները ընդունել և պաշտպանել են խաղաղությունը․ ՓաշինյանՎեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը հետաձգվեցԵրևանի կողմից ՀԷՑ-ի ազգայնացման հիմնավորումները խիստ կասկածելի են․ ԳալուզինԻրանում սկսվել են լայնածավալ զորավարժություններԻրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն (տեսանյութ)Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներինՀասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը․ ՄԻՊՄԻՊ-ում քննարկվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների ապահովման հարցերըԳանձասարը հայկական ժառանգություն ներկայացնելու փորձերը սպառնալիք են տարածաշրջանի խաղաղության գործընթացին. ալբանա-ուդիական համայնքՓրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներինՔՊ-ական պատգամավորները եվրոպական դեսպանների են ընդունելԱպամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը․ ԴատախազությունՈղբերգական դեպք Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կրակոցների հետևանքով զոհվել է 6 աշակերտ. կա 17 վիրավորՏավուշում ոստիկանը մեքենայով բախվել է ձիուն և կողաշրջված հայտնվել այգում. նա տեղում մահացել էԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան նվազել էՀայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին
Կյանքից հեռացել է «Նաիրի» ԲԿ ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Հասրաթյանը
Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռnւնցքով hարվածել է 66-ամյա տղամարդու աչքին
Ուժգին պայթյուն Պակիստանի մզկիթներից մեկում. կան տասնյակ զոհեր և վիրավորներ
Քաղաքականություն

Խաղողը նիսյա տվեցի, հիմա էլ հանցագործություն եմ անում, բայց ճար չկա. խաղողագործը այգին քանդում է (տեսանյութ)

NEWS.am-ի հետ զրույցում սարդարապատցի Կարենը, որը 13 տարի խաղողի մշակմամբ է զբաղվում հեգնանքով ասում է, որ այսօր ստիպված է տարիների ստեղծածը օրերի ընթացքում հողին հավասարեցնել։

«Անցած տարի էի ուզում քանդել այգին, բայց սպասեցի, հույս ունեի, որ կկարգավորվի խաղողի մթերման գործընթացը, էս տարի էդ մի քիչ հույսն էլ մեռավ, որոշել եմ՝ գարնանը յոնջա եմ ցանելու»,- ասաց նա:

Խաղողագործը հույս ուներ, որ իշխանությունները, ինչպես խոստացել էին, այս տարի կլուծեն մթերման խնդիրը, սակայն հույսը չարդարացավ, որոշեց քանդել խաղողի 6000 մետր այգին։

«Հանցագործություն եմ անում, բայց ճար չկա, ինձ մենակ են թողել։ Մեզ խաբեցին պայմանագրերի առումով, էս տարի մի կերպ տարա ՄԱՊ-ում հանձնեցի, նիսյա տվեցի, որ խաղողից պրծնեմ։ Էլ չեմ մշակելու, որովհետև մթերման ժամանակը հենց գալիս է՝ հոգեկանիս վրա ամեն ինչ ազդում է, աշխատող էլ չեմ գտնում։ 13 մարգ խաղողը քաղելու համար 38 հոգի մարդ է պետք, միայն բերքահավաքը 400 հազար դրամ է նստում ինձ վրա»,– ասում է խաղողագործը։

Կարենը դեռ չի որոշել՝ խաղողի այգու փոխարեն գարնանն ինչ է մշակելու։ Բանջարեղեն աճեցնել չի կարող, հողը քարոտ է։ Այստեղ սալորի այգի ունի, որի եկամտից չի դժգոհում, կարող է այգին մեծացնել, բայց այդ հարցում դեռ երկմտում է։

Այգին քանդելը ծանր որոշում էր, բայց ասում է՝ այլ ելք չուներ։ Այս հողատարածքից տարեկան մինչեւ 22 տոննա խաղող է հավաքել Կարենը։ Պայմանագիր ուներ «Նոյ» գործարանի հետ, բայց վերջին տարիներին ըստ խաղողագործի՝ գործարանը խաղող չի մթերում կամ էլ ցածր գնով է ընդունում, ինքն էլ այս տարի հարկադրված, որ աշխատանքը ջուր չդառնա, մեկ այլ գործարանում ինքնարժեքից ցածր՝ 120 դրամով է մթերել խաղողը եւ դեռ գումարն էլ չի ստացել։

«Ինքնարժեքից 5 դրամ ցածր գնով եմ մթերել։ Ինձ համար նախընտրելի էր, որ 170–ից 180 դրամով մթերեի խաղողը, որ ես էլ գոյատեւեմ, բա գոնե 50 դրամ ինձ չմնա, ընտանիք ունեմ, ուսանող եմ պահում»,– ասում է նա։

Այս տարի 12 տոննա խաղող է քաղել Կարենը, սա այն դեպքում, երբ չի մշակել այգին, գիտեր, որ նորից իրացնելը դժվար է լինելու, բացի այդ, խաղող մշակելը թանկացել է։

«Դիզվառելիքը 630 դրամ է, բանվոր ուժը 5000–ից 6000 է եղել, էս տարի 8000 էր, մեքենա էն ժամանակ 15 000–ով էր գործարան տանում, հիմա՝ 20 հազարով։ Բուժանյութը 250-ից 300 հազար էր, հիմա 400 հազարից անցել է։ Ամեն ինչը թանկացել է, բայց խաղողի գինը իջել է, ասում են՝ դոլարից է կախված, էդ դոլարը ձեթի վրա չազդե՞ց, մենակ խաղողի վրա ազդեց»,- նշում է խաղողագործը։

Խաղողի մթերման խնդիրներն ըստ Էկոնոմիկայի նախարարության Ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանի՝ առաջացել են 2020 թվականից՝ կորոնավիրուսով, 44–օրյա պատերազմով, հիմա էլ ռուս–ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված։ Պաշտոնյայի խոսքով՝ մթերող ձեռնարկությունները չեն կարողացել իրացնել խաղողը և գործարաններում կուտակվել էր շուրջ 44 մլն լիտր կոնյակի սպիրտ, ինչի պատճառով էլ խաղողի պահանջարկը նվազեց։ Բացի այդ արտահանման դժվարություններ են առաջացել, դրամն է արժեվորվել, ինչն էլ ազդել է խաղողի մթերման գնի վրա։ Որպեսզի գյուղացին և խաղող մթերող գործարանը նորից մթերման և իրացման խնդիրների առաջ չկանգնեն, Կառավարությունը աջակցում է վերամշակողներին իրացնել կուտակված սպիրտը, որ խաղողի նկատմամբ ներքին պահանջարկը մեծանա։

«Էկոնոմիկայի նախարարությունը իրականացնում է պետական աջակցության ծրագիր՝ կոնյակի սպիրտների արտահանման լրացուցիչ տուրքերի հետվերադարձի չափով։ Պետությունը խրախուսում է, որ ավելի շատ ունենանք գինու համար օգտագործվող խաղող, որովհետև գինու պահանջարկը տարեցտարի ավելանում է, բացի այդ էլ գինեմետ սորտերի խաղողը մթերվում է շատ բարձր գնով»,– ասում է Գևորգ Ղազարյանը։

Խաղողագործ Կարենը չի վստահում Կառավարության այս աջակցությանը, ասում է՝ ապահովեք պայմանագրերով, նշեք խաղողի մթերման ամենացածր գինը, որ մի օր էլ գինու համար մշակած խաղողը իրացնելու վտանգի տակ չհայտնվի։

«Ոնց սա խրախուսեցին, էնպես էլ գինու համար օգտագործվող խաղողն են խրախուսելու։ Պայմանագիր կնքեք, ժամկետներ ու գին նշեք, բայց չկա, ո՞ւմ հույսով հիմա էլ գինեմետ սորտի խաղող մշակեմ»,– ասում է Կարենը։

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյան արձագանքում է.

«Նորմալ է, որ փաստեր են ուզում տեսնել, բայց կարծում եմ՝ էդ փաստերի պատասխանը պետք է տա վերամշակողը, իրենք պետք է աշխատեն վերամշակողների հետ ու կնքեն երկարաժամկետ պայմանագիր»։

Պաշտոնյան բնական գործընթաց է համարում խաղողի այգիների քանդումը և կրկնում՝ պետությունը խրախուսում է գինու համար օգտագործվող խաղողի մշակումը։

«Մենք ունենք 14 հա խաղող այգի, 80 000 խաղողագործ, համեմատության համար ասեմ, որ Վրաստանում կա 35 հա խաղողի այգի, 15 000 խաղողագործ։ Խաղողի փոքր հողակտորների վրա նույնիսկ եթե 150 դրամով մթերեն, միևնույն է՝ էն եկամուտը չի ստանալու, որն ակնկալում է։ Այսինքն՝ պրոցեսը պետք է գնա այն ուղղությամբ, որ այգիները խոշորացվեն, ինտենսիվ եղանակով մշակվեն, ինքնարժեքը նվազի և եկամուտը մեծանա»,– նշում է Էկոնոմիկայի նախարարության Ագրովերամշակման վարչության պետը։

Խաղողի մթերման այս տարվա ծավալները դեռ չեն ամփոփվել, սակայն, նախնական տվյալով այն կազմում է 190 հազար տոննա, իսկ արտահանումը՝ 14 հազար տոննա։ Կառավարությունն ակնկալում է, որ տարեվերջին արտահանումը կհասնի մինչև 20 հազար տոննայի։