Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Իսկ «բոմժերն» ու «օրենքով գողերն» ինչպե՞ս են հայտարարագիր լրացնելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը երեկ կառավարության՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման նախաձեռնությունն էր քննարկում, մասնակցում էին ֆինանսների փոխնախարարը, ՊԵԿ փոխնախագահը, ոլորտի փորձագետներ։ Նրանք իրենց մտահոգությունները հայտնեցին, թե ինչպես է պետությունն ապահովելու համակարգի անխափան աշխատանքը՝ հիշեցնելով անկանխիկի մասին օրենքը, որ մինչեւ հիմա 60 հազար տնտեսվարողի պետությունը չի ապահովել POS տերմինալներով։ Բաբկեն Թունյանն ու ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ընդունեցին, որ կա նման խնդիր՝ խոստանալով լուծում տալ։ Ապա Թունյանը լրագրողներին խնդրեց լքել դահլիճը, քանի որ փորձագետներն առաջարկել են՝ փակ ֆորմատով քննարկում, որ անկաշկանդ քննադատեն իշխանությանը։ Քննարկումից հետո խոսեցինք Բաբկեն Թունյանի և Արման Պողոսյանի հետ։ Թունյանը հիշեցրեց, որ այս համակարգը ներդնելու հարցը վաղուց էր քննարկվում, դա իրենց նախընտրական խոստումներից է և մինչև 2026-ը պետք է ներդրված լինի։

«Դրա համար որոշել ենք մինչև տարվա վերջ էս օրենքն ընդունել, որ առաջին հայտարարագրերը 2023 թվականի համար արդեն 2024-ին լրացվեն»,- ասաց նա։

Հարցին՝ սա քաղաքացու վրա լրացուցիչ բեռ չի՞ լինի, Թունյանն ասաց․ «Ոչ։ Նախ՝ եթե սա քաղաքացու վրա բեռ լիներ, օրենքը մեզ թույլ չէր տա միանգամից ընդունել, որովհետեւ ցանկացած բան, որը քաղաքացու վրա հարկային կամ ֆինանսական բեռ է ավելացնում, պիտի ժամանակահատված տրամադրվի։ Սա կարող է քաղաքացու համար, ասենք, 10 րոպեի լրացուցիչ աշխատանք լինի՝ մեկ տարվա մեջ։ Ինքը մտնելու է համապատասխան էջը կամ պլատֆորմը, որտեղ իր եկամուտների մեծ մասն արդեն ինքնաշխատ կերպով լրացված է լինելու, նայելու է՝ տեսնի, եթե փոխելու, ավելացնելու բան ունի, փոխի»։ Ֆինանսների փոխնախարարն էլ նշեց, որ համակարգի ներդրման գլխավոր նպատակն անձնավորված հաշվառման համակարգ ունենալն է, ենթանպատակը՝ քաղաքացիներին ավելի լավ ճանաչելը, տեղորոշելը, որպեսզի քաղաքականությունները լինեն հասցեական։

«Օրինակ՝ քովիդի դժվարությունները հաղթահարելու նպատակով կառավարությունն աջակցության ծրագիր է կազմակերպում այս կամ այն թիրախային խմբի համար, որպեսզի իմանան՝ ով է առաջնային շահառու։ Մենք էլ մեր իրական կյանքում, հավանաբար, նկատել ենք խոսակցություններ այն մասին, որ մեկը ստացել է օժանդակություն, բայց իր մոտ զգացողություն է եղել, որ իրենից ավելի կարիքավորը կար։ Կամ՝ մեկը չի ստացել, բայց ճիշտ կլիներ, որ ստացած լիներ, որովհետեւ իրապես ամենակարիքավորների դասին է պատկանում։ Երկրորդ նպատակը հարկերի վճարման մշակույթի ամրապնդումն է»,- ասաց Պողոսյանը։

- Բայց, շատերի կարծիքով, սա պետության կողմից ՀՀ բոլոր քաղաքացիներին մամլիչի տակ պահելու մեխանիզմ է։

- Բացարձակապես չեմ կիսում այդ կարծիքը, որովհետեւ նպատակները հայտարարված են, եւ դա, կարծում եմ, պարզ շահարկումների շարքից է։

- Ասացիք՝ 3 փուլով է ներդրվելու համակարգը։ Առաջինի մեջ ովքե՞ր են մտնելու։

- Շրջանակը բավականին ընդգրկուն է, սակայն դեռ քննարկվում է. պետական, համայնքային, հանրային պաշտոն զբաղեցնողներն են, ձեռնարկատիրական միավորների հետ այս կամ այն կերպ կապակցված անձինք, բաժնետերեր, փոխառություններ ստացողներ։ Ամեն խմբի համար առանձին չափորոշիչներ կան։ Օրինակ՝ փոխառության համար պայման է դրված, որ դրա ծավալը տարվա համար 20 մլն դրամ եւ ավելի լինի, բաժնետերերի համար, որ ընկերությունը, որի բաժնետեր են, առնվազն 1 մլրդ եւ ավելի իրացման շրջանառություն ունենան։

- Իսկ շարքային քաղաքացիներին ե՞րբ է հերթը հասնելու։

- Վերջին տարում։

- Ովքեր գրանցված աշխատող չեն, օրինական եկամուտ չունեն, բայց ապրում են, օրինակ՝ քրեական հեղինակությունները․․․

- Վերջին խումբը 2025 թվականն է։ Այսինքն՝ եթե նախորդ փուլերի նկարագրությամբ անձը չի համարվում հայտարարատու, ապա վերջին տարում պետք է լրացնի՝ 2025-ին։

- Անտուն քաղաքացիները, այսպես կոչված՝ բոմժերը, եւ քրեական հեղինակությունները, ովքեր չեն աշխատում, բայց ապրում են, նրանց հայտարարագրման հարցն ինչպե՞ս է լուծվելու։

- Եթե խոսքը վերաբերում է կարիքավորներին, առաջնահերթորեն հենց իրենք պետք է շահագրգիռ լինեն հայտարարագիր ներկայացնել, որպեսզի պետությունն իրենց տեղն իմանա, իրենց կարիքների մասին։ Այսինքն՝ տեսնի, որ որեւէ եկամտի աղբյուր չունեն։ Ու եթե նախաձեռնի որեւէ աջակցության ծրագիր, իրենք լինեն ամենաառաջնային շահառուները։ Իսկ մյուս կատեգորիան՝ կարծում եմ, որ մենք ուղեկցող միջոցառումներ պետք է իրականացնենք։ Առհասարակ, մենք պետք է մշակույթ ձեւավորենք, որպեսզի քաղաքացին պետության հետ հարաբերվելիս իր մասին պատմի, նաեւ՝ գուցե ապագայում լուծումներ լինեն, որ, օրինակ, երբ ինչ-որ մի կարեւոր իրադարձություն պետք է լինի այդ անձի կյանքում, պետության հետ հարաբերվելիս պահանջվի հայտարարագրի լրացում։ 

- Ինչպե՞ս եք պատկերացնում՝ քրեական հեղինակությունը գա, հարկայինի աշխատակցին ասի՝ ես օրենքով գող եմ, ոչ մի տեղ չեմ աշխատում, ապրում եմ «լավ ախպերների գրեֆներո՞վ»։

- Հարկային օրենսդրության իմաստով եկամուտները հստակ տեսակավորված են, ես, ճիշտն ասած, չգիտեմ այդ եզրույթի («գրեֆի») հիմնական բովանդակությունը, բայց գուցե դա համարժեք է նվիրատվությանը կամ մեկ այլ եկամտի տեսակի։ Պետք է բնույթը բացահայտել, որ տեսնենք, թե մեր եկամուտների դասակարգչում խոսքն ինչպիսի եկամտի մասին է»: