Վթար Արագածոտնի մարզում. կան տուժածներ և զոհ
Արագածոտնի մարզի Ափնագյուղ գյուղի մոտ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ եւ զոհ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ահազանգը ստացվել է ժամը 18։12-ին։ Ըստ նախնական տվյալների` կա 1 զոհ և 3 տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։