ԻՊ-ը Իրաքում պատանդ է պահում մոտ 3,5 հազար մարդու
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Իրաքի տարածքում պատանդ են պահում մոտ 3,5 հազար մարդու, հիմնականում՝ կանանց և երեխաների։ Այդ մասին հաղորդում է Իրաքի հարցերով ՄԱԿ-ի առաքելության և մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի վարչության համատեղ զեկույցում:
Առաքելության և մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի վարչության փորձագետների գնահատականով՝ մոտ 3,5 հազար մարդ «այժմ ԻՊ-ի ստրկության մեջ է»։
«Պատանդների մեծ մասը կանայք են և երեխաներ, հիմնականում նրանք եզդիական համայնքներից են»,- նշված է զեկույցում:
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2014 թվականի հունվարից մինչև 2015 թվականի հոկտեմբերն Իրաքում զինված հակամարտության զոհ է դարձել ավելի քան 18,8 հազար խաղաղ բնակիչ: