Ղրղզստանում այրվել է խորհրդարանի շենքը
Նոյեմբերի 25-ի առավոտյան Ղրղզստանում հրդեհվել է խորհրդարանի շենքը, բոլոր աշխատակիցները տարհանվել են։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Նախնական տեղեկություններով՝ հրդեհը տեղի է ունեցել նկուղում»,- ասել է խորհրդարանի ներկայացուցիչը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ տեղում աշխատում է վեց մարտական հաշվարկ, քանի որ խորհրդարանի շենքը համարվում է ռազմավարական նշանակության օբյեկտ։
Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։