Զելենսկին խոսել է Ղրիմի վերադարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է դիտարկել Ղրիմը ոչ ռազմական ճանապարհով վերադարձնելու տարբերակները։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
«Եթե որևէ մեկը մեզ ճանապարհ առաջարկի, որը կօգնի Ղրիմը ոչ ռազմական ճանապարհով վերադարձնել երկրին, ապա ես միայն կողմ կլինեմ։ Եթե հնարավոր լուծումը չի նախատեսում այն փաստը, որ ողջ ռուս զինվորականները կլքեն Ղրիմի տարածքը, ապա դրա վրա ժամանակ կորցնելու կարիք չկա»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։
Նա հավելել է, որ հասկանում է, թե որքան տարակուսած են բոլորը թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակից։