Լյուստրացիա՝ հայկական ձևով. «օրենք» է դակում՝ մաքրելու իր և յուրայինների մութ, գործակալական անցյալը. Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ
Ստի և կեղծիքի հեղափոխությամբ գալով իշխանության, որոշ ժամանակ անց, վարչապետ կոչեցյալը, օգտվելով իշխանական լծակներից, չառարկեց ՄԻԵԴ հարցադրումներին, ապա հանձնարարելով իրեն ենթակա դատախազությանն ու դատավորին ․․․ինքնաարդարացվեց։
Այժմ էլ «օրենք» է դակում՝ մաքրելու իր և յուրայինների մութ, գործակալական անցյալը։
Այս ամենը կոչվում է արդարադատություն և լյուստրացիա հայկական ձևով»: