Աշխարհի ամենատարեց տղամարդը մահացել է 112 տարեկան հասակում
Աշխարհի ամենատարեց տղամարդը մահացել է ճապոնական Նագոյա քաղաքի հիվանդանոցում 112 տարեկան հասակում։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
Հանգուցյալ երկարակյացը Յասուտարո Կոյդեն էր։ Նա ծնվել է 1903 թվականի մարտի 13-ին՝ Ֆուկուի պրեֆեկտուրայում։ Տղամարդը հոսպիտալացվել էր՝ կապված սրտի քրոնիկ հիվանդության հետ։ Ճապոնիայի ամենատարեց տղամարդը ներկայումս համարվում է Տոկիոյում բնակվող 111-ամյա Մասամիցու Յոսիդան։