Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածքԷրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՄիրզոյանն ու Տլեուբերդին քննարկել են ՀՀ-ի և Ղազախստանի միջև գործընկերության զարգացման հարցերՔասախի նախկին ղեկավարի կողմից 28 հողամաս օտարելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էԽոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա․ ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկաՊուտինը հայտարարեց Ռուսաստանում թվային ռուբլու լիարժեք գործարկման մասինՔննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորություններըՊապոյանն այցելել է «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայանՓարիզում գտել են պատ, որը կարող է հաստատել քաղաքի ծագման հինավուրց պատմությունըՍլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումըԿաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը․ նա չի կարող այցելել աշխարհասփյուռ համայնքներՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԼավրովը հայտնել է, որ ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի շուրջ բանակցությունների՝ առանց ռազմական գործողությունների դադարեցմանԿողմերը հիշատակել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը լավագույնս գնահատելու քայլըՆկատելով ոստիկաններին՝ գրպանից նետել է կպչուն ժապավենով փաթեթ և փորձել է փախուստի դիմելՔանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված էՈւելսում բրիտանական ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել ենՆիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերըԲանակում չծառայելու ու ոստիկանություն անցնելու գաղափարը Հայաստանի անվտանգության դեմ քայլ է. Միհրան ՄախսուդյանԿենտրոնում ու Շենգավիթում 12 ժամ ջուր չի լինիԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԴատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գրիշա ՊետրոսյանըԻրանի նորանշանակ հյուպատոս Դավուդ Յայեջին ստանձնել է պաշտոնը ԿապանումՔննարկվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ համագործակցության հնարավորություններըԱյս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարանՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերովՀռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգՔննարկվել է առևտրային ցանցերի կողմից վճարումների ուշացումները կանխելուն ուղղված առաջարկներըՀայաստան-ԱՄՆ՝ 2:2․ այս խաղափուլում Արոնյանը չի մասնակցելՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԿալինինգրադի երկնքում նկատվել է բրիտանական հետախուզական ինքնաթիռԱնկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա ԱնդրեասյանԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՆոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցություններըԿարևորվել է միջխորհրդարանական փոխգործակցության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործումՁևավորվել են արդյունավետ գործնական հարաբերություններ. Խաչատուրյանը՝ Սաուդյան Արաբիայի թագավորինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումԱրմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է Հայաստանի Մ21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԵրևանում օդի աղտոտվածությունը կրկին գերազանցել է թույլատրելի սահմանը, պետք է պարզ պատասխաններ լինեն՝ ինչո՞ւ է օդն այս վիճակում. Ռուբեն ՄխիթարյանԱՄՆ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ ՓաշինյանինՊԵԿ-ը հորդորում է լիցենզիա չունեցող անձանց ձեռնպահ մնալ օրենքով սահմանված անվանումների օգտագործումիցՀանգուցյալ պապից մնացած հրացանները բնակիչները կամավոր հանձնել են ոստիկանությանըԳեղարքունիքում բախվել են «BMW X6»-ը և «BYD»-ն․ կան վիրավորներ․ «BMW X6»-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստիՓաշինյանը հերոսական ժողովրդին դարձրեց փախստական, այնպես որ ՔՊ-ականներին մենք ասում ենք՝ մնաք բարով. Ղազարյան (տեսանյութ)
Վալոդյա Գրիգորյանի uպшնnւթյnւնից մեկ տարի է անցել. դստեր հուզիչ գրառումը
Դալար գյուղում ոստիկանը վրաերթի է ենթարկել կնոջն ու նրա 6-ամյա որդուն և դիմել փախուստի. գործը փորձում են սառեցնել
Գործադիրը շրջանառում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատման նոր նախագիծ
Աշխեն Ալեքսանյանի փաստաբանները վճռաբեկ բողոք կներկայացնեն, անհրաժեշտության դեպքում՝ կդիմեն ՄԻԵԴ․ փաստաբան
Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. ՀԵՏՔ
Հասարակություն

Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործով նիստն անչափ հետաքրքիր էր. Փաստաբան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Մասիվի դատարանում նախագահ Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործով հերթական նիստն էր։ 

Նիստն անչափ հետաքրքիր էր թե՛ իրավական և թե՛ «իրավաքաղաքական» առումներով, քանի որ հարցաքննվում էր մեղադրանքի հիմնական վկան՝ նախկին (?) գործարար Սևան Քոչարյանը, ում դիմումով էլ հարուցվել էր քրգործը հեռավոր 2019-ին։
Մի քանի նկատառում կներկայացնեմ, որոնք իհարկե սուր ձևով էին դրսևորվում կոնկրետ այս վարույթում, սակայն ունեն ավելի լայն ընդգրկում։ Բայց նախ կներկայացնում հարցի բուն էությունը՝ որ նկատառումներս պարզ լինեն։ Նախագահ Սարգսյանին ու մի քանի այլ անձանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, թե իբր 2013-ին «վատնել են» պետական միջոցները, քանի որ դիզվառելիքի մատակարարման մի ծրագրով մրցույթին հաղթող են ճանաչել 440 դրամ առաջարկած «Ա» կազմակերպությանը, այլ ոչ թե 425 դրամ առաջարկած «Բ» կազմակերպությանը։ Թեև պարզ չէ այս ամենի հետ Երրորդ նախագահի առնչությունը, սակայն բուն փաստն առաջին հայացքից կարող է խնդրահարույց թվալ - 425 առաջարկող է եղել, ինչու՞ են տվել 440-ին։ Ու ահա այսօր հարցաքննվում էր «Բ» կազմակերպության անունից 425 առաջարկած անձը։ 

Պաշտպան Ամրամ Մակինյանի հարցերից պարզ դարձավ պաշտպանության կողմի դիրքորոշումը՝ ապացուցել, որ վկան ունակ չէր ապահովել իր ստանձնած 425-ը, և բնականաբար՝ պաշտպանության կողմը պետք է իրավունք ունենար հիմնավորելու իր այդ վարկածը։
Իսկ ի՞նչ տեսանք դատարանում։ Ամեն անգամ, երբ Ամրամ Մակինյանը հարց էր ուղղում վկային՝ կապված նրա գործարար համբավի հետ, վկան իսկույն վրդովվում էր, դատախազն էլ անմիջապես առարկում էր՝ թե բա «հարցը գործի շրջանակից դուրս է»։
Այսինքն ի՞նչ է ստացվում - կարելի է կարել «գործի շրջանակ», այն «ցանկապատել» ու պաշտպանության կողմին արգելե՞լ ՓԱՍՏԵՐՈՎ ապացուցել, որ գործը կարված է։ Բա «զենքերի հավասարության» գաղափարը ու՞ր մնաց։ Ի դեպ, հատուկ իրավաբանների համար հիշեցնեմ, որ թե՛ 1998թ. և թե՛ 2021թ. քրդատ օրենսգրքերը սահմանում են, որ ապացուցման ենթակա հանգամանքներ են, ի թիվս այլոց, այն բոլոր հանգամանքները, որոնցով պաշտպանության կողմը հիմնավորում է իր դիրքորոշումը (107 հոդված՝ 98-ով, 102 հոդված՝ 21-ով):

Իսկ Մակինյանի հարցերից շատ հետաքրքրքիր հանգամանքներ պարզվեցին, որոնք դատախազության գծած «գործի շրջանակից» դուրս էին. որ վկան 2013-ին գտնվում էր սնանկության վարույթի ներքո, որ վկան 2009 թվին տապալել էր պետական խոշոր մատակարարման պարտավորությունը, որ ի դեմս վկայի՝ 425 առաջարկած կազմակերպությունը չուներ վառելիքի պահեստավորման ու փոխադրման ՍԵՓԱԿԱՆ ենթակառուցվածք, որ վկան փաստացի չուներ 425 դրամ գնի հաշվարկի «բացվածքը», և այլն, և այլն, և այլն։
Բա այս հարցերը «գործի շրջանակից դու՞րս» են։ Թե՞ «կարված գործերի» վկաներին թվում է, թե ինչ որ գրել են քննիչի կաբինետում, միայն դրա մասին պետք է խոսեն դատարանի ու հանրության առջև։

«Գործի շրջանակի» վիշինսկիական մոդելը պետք է կոտրել, և փաստաբանական մեր համայնքն այստեղ հետևողական աշխատանքի լայն դաշտ ունի։
ՀԳ. Հատկապես ուշագրավ էր Ամրամ Մակինյանի հարցը՝ վկայի կողմից 2019-ի մարտին դանոս գրելու ու նույն 2019-ի փետրվարին իր դեմ մի «շատ վատ հայց» ներկայացված լինելու փաստերի միջև կապի մասին՝ հայց, որով վկայի դեմ արդեն առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ, որն այս իշխանությունները այդպես էլ չեն կատարում։ Վկան այս մի հարցին պատասխանե՛ց. ասաց՝ կապը բացակայում է…