Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

20 տարի անց ինչպե՞ս պարզեցին, որ Պ.Պողոսյանի մահվան վերաբերյալ դատաբժիշկների եզրակացությունը կեղծ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Դատախազությունը կասեցրել է դատաբժիշկներ Շավարշ Գեւորգյանի եւ Գագիկ Հարությունյանի գործունեությունը։ Վերջիններս առողջապահության նախարարության դատաբժշկության գիտագործնական կենտրոնի դատաբժիշկներ են, ովքեր 2001 թվականին «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն էին արել եւ եզրակացություն տվել։ Ավելի վաղ նրանց մեղադրանք էր առաջադրվել ակնհայտ կեղծ փորձագիտական եզրակացություն տալու համար։

Պողոս Պողոսյանը, հիշեցնենք, մահացել է 2001 թվականին՝ «Առագաստ» սրճարանում, նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Շառլ Ազնավուրի այցի ժամանակ: Պողոսյանը բարեւել էր Քոչարյանին՝ «պրիվետ, Ռոբ» ասելով, ինչից հետո երկրորդ նախագահին ուղեկցող թիկնապահները նրան տարել էին սրճարանի զուգարան ու ծեծել, ինչի հետեւանքով էլ 43-ամյա տղամարդը մահացել էր: Քրեական գործ հարուցվեց, դատաքննություն եղավ, սակայն նախագահի թիկնապահ Կուկուին՝ Աղամալ Հարությունյանին, անզգույշ սպանության համար դատապարտեցին ընդամենը 2 տարի պայմանական ազատազրկման։ Գործը վերաբացվեց հեղափոխությունից հետո, 2019-ին՝ դեպքի ականատես, բրիտանացի Սթիվեն Նյուտոնի բողոքի հիման վրա։ Նյուտոնը հեռավար ցուցմունք էր տվել, սակայն դատարանը հրաժարվել էր նրա ցուցմունքը գործին կցել՝ պատճառաբանելով, թե այն պատշաճ կարգով հաստատված ու վավերացված չէ։ 

Դատաբժիշկներ Շավարշ Գեւորգյանն ու Գագիկ Հարությունյանը մեղադրվում են ենթադրաբար դատաբժշկական ակնհայտ կեղծ եզրակացություն տալու մեջ։ Նախաքննական մարմինը դեպքից 20 տարի անց հանձնաժողովային փորձաքննություն է նշանակել, որի եզրակացությունը Գեւորգյանի եւ Հարությունյանի ներկայացրած եզրակացությանը հակասում է։ Հարությունյանի եւ Գեւորգյանն իրենց եզրակացության մեջ չէին բացառել, որ Պողոսյանը մահացել է իր հասակի բարձրությունից կամ ավելի բարձր տեղից ընկնելու հետեւանքով, մինչդեռ հանձնաժողովային փորձաքննությունը 20 տարի անց բացառել է դա՝ նշելով, որ Պողոս Պողոսյանի գլխին հարվածել են։ 

Մեզ հետ զրույցում Շավարշ Գեւորգյանի պաշտպան Վահագն Ջիվանյանն ասաց, որ բողոքարկելու են դատաբժիշկների գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումը, եւ անդրադարձավ մեղադրանքին։ «Իրեն մեղսագրվում է արարք, որի վաղեմության ժամկետները դեռեւս 10 տարի առաջ անցել են։ Ամեն դեպքում, մենք այդ մեղադրանքի հետ էլ համաձայն չենք, որովհետեւ, ըստ էության, այսօր դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն է կատարվել իրենցից հետո՝ առանց օբյեկտիվ տվյալների, առանց դիակը տեսնելու, ինչը բնական է այդ վաղեմության ժամկետների մեջ, եւ այդ եզրակացությամբ տրվել է լրիվ հակառակ ինչ-որ իրավիճակ-պատկեր, որի հետ մենք ամբողջովին համաձայն չենք։

Այս առումով, իհարկե, բողոքարկվելու է ե՛ւ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումը, ե՛ւ լիազորությունները կասեցնելու վերաբերյալ որոշումը, որովհետեւ դրանք իրավաչափ չեն։ Բացի այդ, որեւէ հիմք չկա՝ մարդու նկատմամբ ընտրել խափանման միջոց՝ այն պայմաններում, երբ մարդը Հայաստանից դուրս չի եկել երբեւէ, եթե կարծում են, թե կարող է Հայաստանից դուրս գալ։ Եթե անգամ հասնի նրան, որ մեղավոր ճանաչվեն, նույնիսկ պատիժ էլ չեն կարող նշանակել։ Խափանման միջոցն ապօրինի է, այսօր խափանման միջոցները դարձել են պատժի տեսակներ, որպես պատիժ են կիրառում անձանց նկատմամբ»,- ասաց պաշտպանը, նաեւ նշեց, որ կրկնակի փորձաքննության միջնորդություն են ներկայացնելու, քանի որ իր պաշտպանյալը հնարավորություն չի ունեցել իր ներկայացրած եզրակացությունը պնդելու։

«Պետք է միջնորդենք նաեւ կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, քանի որ խախտվել են նրանց իրավունքները։ Կրկնակի փորձաքննություն կամ հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու դեպքում պարտավոր էին ծանուցել նախկին փորձագետներին, որպեսզի այդ մարդիկ մասնակցեն փորձաքննությանը եւ իրենց դիրքորոշումը հայտնեն, նախկինում արտահայտած դիրքորոշումը պնդեն եւ այլն, չէ՞ որ հավասարության սկզբունք կա, որ այդ մարդիկ կարողանան հավասար պայմաններում իրենց դիրքորոշումը պահել։ Այստեղ թաքուն ինչ-որ փորձաքննություն են արել, որն իրավական ուժ էլ չունի, եւ թաքուն ինչ-որ եզրակացություն են գրել։ Իմ տեղեկություններով՝ այդ փորձագետներն էլ շատ փոքր՝ մոտ 1-2 տարվա ստաժ ունեցող փորձագետներ են, ովքեր նույնիսկ, իմ տեղեկություններով, դիակի հերձման էլ չեն մասնակցել։ Հետեւաբար, այդ եզրակացությունը չի կարող օբյեկտիվ ու իրավաչափ լինել, որովհետեւ, նախ, մասնակից չեն եղել նախկին փորձագետները, որպեսզի բացատրեն, թե ինչու են հանգել այդ եզրակացությանը»,- ասաց Ջիվանյանը։