Արքայազն Հարին սիրահարվել է
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին նոր ընկերուհի ունի, և ինչպես հայտնում է The Daily Mail-ը՝ հղում անելով ավստրալիական լրատվականներին, արքայազն Չարլզի եւ Դիանայի կրտսեր որդու ընտրյալը` Դանիայի եւ Հունաստանի արքայադուստր Մարիա Օլիմպիան է:
Պարբերականի աղբյուրը հայտնում է, որ արքայազնը «խենթի պես» սիրահարված է: Սիրահար զույգը, ըստ նույն աղբյուրի, նախատեսում է Զատիկից առաջ այցելել Շվեյցարիա՝ դահուկներով սահելու:
Նշվում է նաեւ, որ արքայական ընտանիքը կողմ է այս կապին եւ կարծում է, որ Մարիա Օլիմպիան լավագույն հարսնացուն է իրենց որդու համար:
Պաշտոնապես այս տեղեկատվությունը հաստատված չէ: