Հունաստանը շուտով կսկսի ռուսական արտադրության զենքերը փոխարինել ՆԱՏՕ-ի զենքերով
Հունաստանը շուտով կսկսի ռուսական արտադրության զենքերը փոխարինել ՆԱՏՕ-ի զենքերով: Այս մասին գրում է Eleftheros Typos թերթը։
1990-ական թվականներից Հունաստանը զինված է եղել S-300 և Tor-M1 զենիթահրթիռային համակարգերով, Osa-AKM, Kornet-E, Fagot համակարգերով, ինչպես նաև այլ զինատեսակներով և տարբեր սարքավորումներով։ Սակայն Վաշինգտոնը մի քանի տարի փորձում է համոզել Աթենքին փոխարինել այդ զինատեսակները ամերիկյանով, գրում է ՌԻԱ Նովոստին։
Իսկ մոտ ապագայում Հունաստանը կսկսի վերազինվել ՆԱՏՕ-ի զինատեսակներով, ինչը, ըստ մամուլի հրապարակումների, պետք է վաղուց արված լիներ: