Երևանում բռնություն են կիրառել «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի կուսակցության վարչության կին անդամի նկատմամբ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Երևանում հարձակման է ենթարկվել ու բռնություն է կիրառվել «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ, «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի համակիր, «Հանրային ձայն» կուսակցության վարչության անդամ Լուսինե Ղուկասյանի նկատմամբ։
Հարձակումը տեղի է ունեցել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի և ՀՀ ճանապարհային ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ։
Ղուկասյանը այցելելիս է եղել նշված վայր, երբ, ըստ նախնական տեղեկությունների, գլուխը «կապիշոնով» փակած տականքը հարձակվել է կնոջ վրա, հարվածներ հասցրել, ապա «Սասնա էպոսի Ցռան Վերգոյի նման» ճողոպրել։
Ղուկասյանը «գլխի գագաթային շրջանի սալջարդ, մաշկային հեմատոմա, քերծվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։
Դեպքի մասին արդեն տեղեկացվել է հանցագործության վայրի տարածքային ոստիկանության բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Հիմնական վարկածը կապված է «Հանրային ձայն» կուսակցության ակտիվ գործունեության հետ, ու գուցե տականը կամ տականքները փորձում են նման կերպ լռեցնել այդ կուսակցության պատվավոր նախագահի համակիրներին։