Խաղաղապահ զորախումբը հրադադարի խախտման դեպք է արձանագրել
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախումբն իր պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրել: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ միջադեպը գրանցվել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի հարևանությամբ: Տուժածներ չկան: Զորախմբի հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համագործակցությամբ հետաքննում է միջադեպի մանրամասները: