Կիևը պետք է սկսի Ռուսաստանի հետ բանակցությունների նախապատրաստումը. Լուկաշենկո
Կիևը պետք է սկսի Ռուսաստանի հետ բանակցությունների նախապատրաստումը, եթե Ուկրաինան նոր զոհեր չի ցանկանում։
Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Ամեն ինչ Ուկրաինայի ձեռքում է: Դժվար է խաղաղության պայմանագիր կնքելը, բայց եթե ուզում են վերականգնվել, պետք է դա անեն: Սա սպառնում է Ուկրաինայի պետականության կորստին: Սա կլինի Ուկրաինայի կործանումը: Մենք պետք է դադարեցնենք սա», - ասել է Բելառուսի ղեկավարը։