Կիևը հնարավորություն ունի լուծել ամեն ինչ և կատարել Մոսկվայի պահանջները. Պեսկով
Կիևը հնարավորություն ունի լուծել ամեն ինչ և կատարել Մոսկվայի պահանջները՝ դրանով իսկ վերջ տալով ուկրաինացիների տառապանքներին։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Ուկրաինայի ղեկավարությունն ունի բոլոր հնարավորությունները՝ վերադարձնելու իրադրությունը բնականոն հունի, ունի բոլոր հնարավորությունները՝ կարգավորելու իրավիճակը այնպես, որպեսզի կատարի ռուսական կողմի պահանջները և, համապատասխանաբար, դադարեցնի խաղաղ բնակչության տառապանքները», - ասել է նա։