Քաղաքացիներից օրենքով չնախատեսված գանձված գումարները կվերադարձվեն. կառավարությունը նոր կարգ է սահմանելԵս մոնետիզացված էջ չունեմ, բայց եթե ունենայի էլ, վատ չէր լինի, եկամուտ չունեմ էդտեղից (տեսանյութ)Բրազիլիայի նախագահը վերահաստատել է պատրաստակամությունը՝ խորացնելու երկխոսությունը Հայաստանի հետՍա դառը հաբ է… Ահա, կուլ տվեք. Վահե Դավթյանը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունների մասինԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլըՌուսաստանի և Ուկրաինայի համատեղ կորուստները պատերազմում գերազանցեցին 2 միլիոնը53-ամյա Սաշա Պլասկինը հետախուզվում էՀայաստանի Առաջին խմբի և Գավաթի խաղարկության վիճակահանության արդյունքները
Ներկայացնում եմ իմ հրաժարականը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից. Աշոտ Դանիելյան
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են
ՍԴ-ում ելույթներից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն գործի է անցել. «Միասնության թևեր»-ի ահազանգը
Հոգեբուժական կամ թմրաբանшկան հաստատությունում հաշվառում ունենող մարդկանց շարունակում ենք վարորդական իրավունք տալ. ՆԳ նախարարՄինչև վերջ պայքարել եմ, որ մենք միշտ լինենք երջանիկ. տիկինս, վատ հոսանքի ազդեցությամբ, դիմել է ոստիկանություն. Տիգրան Արզաքանցյան
Աստված հստակ գիտի, թե ով է ձեզ պետք այսօր. Նատալյա Ռոտենբերգը լուսանկարներ է հրապարակել
ՏՄ-ն Մասիս համայնքում հողերի ոչ նպատակային օգտագործման փաստերով դիմել է իրավապահ մարմիններին
Ուզում ենք Հայաստանին օգնել, Ուկրաինայում, Մոլդովայում անցել ենք դրանով. Ֆոն դեր Լայեն
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերՄենք չենք կարող դույլով ծիրան տանել ԵՄ. Նիկոլ Փաշինյան8 տարի առաջնագծում «ավտոմատը» ձեռքս կանգնած եմ եղել, կլինի՞ մի քիչ հանգստանամ. Սիմոնյանն ԱԺ-ն համեմատում է առաջնագծի հետ
Պետական գաղտնիք հրապարակելու դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ-ն գնդապետ Էդիկ Մալոյանի գործի մասին
Խոշոր հրդեհ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող կցորդիչով բեռնատարում. այն մեքենան վերածվել է մոխրակույտիԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ)Վայրի կատվազգիների ամենայուրահատուկ ներկայացուցիչներից մեկը՝ մանուլը, Երևանի կենդանաբանական այգումԱնընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին. Քաղաքաշինության կոմիտեՊետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա համեմատ ավելի են 14.7 %-ով կամ 200 միլիարդ դրամովՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի ՎարդանյանըԵրախտապարտ ենք ՀՀ ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարԲոլշևիկների և ՔՊ-ականների նպատակները նույնն են` քաղաքական դաշտը մաքրել «անհուսալի տարրերից»․ Արա ՍահակյանՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով կան տասնյակ հազարավոր զոհեր և վիրավորներԿամո Վարդանյանի հրամանով գնդապետ Մալոյանին հեռացրել էին ծառայությունից, քանի որ ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցունԱրզաքանցյանը շատ բարի մարդ է ու բռնություն բառը իր ընտանիքի ու իր տիկնոջ հետ չի կարող կապել․ Արզաքանցյան (տեսանյութ)Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվիԼույս աշխարհ են եկել 2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախի թեժ մարտերում զոհված Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրներըԱբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ ԿարապետյանԱնդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամՄենք երբեք խնդիր չենք դրել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների միջև ճգնաժամ ստեղծելու. ՓաշինյանԱյսօր Եղիսե մարգարեի հիշատակության օրն էԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնականՎենսը չի բացառել ԱՄՆ-Իրան պատերազմի վերսկսումըԵթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար՝ ԵՄ-ն կբացի դուռը հայկական ապրանքների համար․ Եվրահանձնաժողովի նախագահՆիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն կալանավորել են իրենց քաղաքական հակառակորդներին ընտրությունների ընթացքում և դրանից հետո․ ցուցարարները՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին (տեսանյութ)Ես չեմ տեսնում ինձ երբևիցե առանց Նիկոլ Փաշինյանի որևիցե քաղաքական պրոցեսում․ Ալեն ՍիմոնյանԿասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄՏաշիրում բախվել են MAN կցորդիչով բեռնատարը և «Գազ 53»-ը․ վերջինս կողաշրջվել է․ կան վիրավորներ
Չեմ վերցնի մանդատը և չեմ գա Ազգային ժողով որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը․ Ալեն Սիմոնյան
ԵՄ-ն փորձում է ավելի ամուր հաստատվել Հարավային Կովկասում. Euronews
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը. «Իշխանություն»
Արմենին բանտում պահելու մոլուցքը շարունակում է ուղեկցել իշխանությանը․ ԱբրահամյանՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի (տեսանյութ)Նպաստառուների 54 տոկոսը զրկվել է նպաստից
Հասարակություն

Կարևոր թեմա, որին պետք է անդրադառնանք յուրաքանչյուրս, այն պահանջում է հանրային առավել մեծ ուշադրություն և համատեղված ջանքեր. Արցախի ՄԻՊ

Թեև պատերազմից առաջ էլ արցախյան հասարակության մեջ բավականին տարածված էր շահումով խաղերից և ինտերնետ շահումով խաղերից կախվածությունը, և մեր շրջապատում մշտապես տեսնում էինք մարդկանց ու ընտանիքներ, որոնք ուղղակի մեր աչքի առաջ կործանվում էին, այնուամենայնիվ պատերազմից հետո պատկերն իրապես աղետալի է, ինչը միանշանակ կապված է նաև հասարակության ընդհանուր սոցիալ֊հոգեբանական խոցելի իրավիճակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Խաղամոլությամբ տառապող մարդիկ սոցիալ֊հոգեբանական անկայուն իրավիճակում հայտնում են վաշխառուների ձեռքում, որոնք մեծ տոկոսներով գումարներ են առաջարկում՝ վերջնականապես անդունդը գլորելով օգնության կարիք ունեցող անձին։

Քայքայվում են ընտանիքներ, խեղվում են այդ ընտանիքներում մեծացող երեխաների ճակատագրերը, որոնք լիարժեք ու համերաշխ ընտանիքում ապրելու իրավունք ունեն։ Եվ ի վերջո թուլանում է հասարակությունը։

Ընդորում այս կախվածության զոհ են դառնում ոչ միայն չափահասները, այլև հասարակության անչափահաս անդամները՝ վաղ տարիքում խրվելով պարտքերի մեջ ու հայտնվելով անելանելի իրավիճակում։ Նման իրավիճակներն էլ հոգեբանորեն անկայուն մարդուն դրդում են ամենատարբեր աղետալի գործողությունների։

Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ եթե նախկինում ազարտային, շահումով խաղերի նկատմամբ կախվածություն ունեին հիմնականում հասարակության արական սեռի ներկայացուցիչները, ապա այսօր այն տարածվում է նաև կանանց շրջանում։

Հաղթելու և հաջողության մեկ֊երկու օրինակներն էլ այնպիսիս արագությամբ են տարածվում արցախյան փոքր հասարակության շրջանում, որ գայթակղում և օրեցօր ծուղակն են գցում ավելի ու ավելի շատ մարդկանց։

Ինքնին պարզ է, որ ինտերնետ շահումով խաղերի կայքերի արգելափակումը միայն հարցի լուծում չէ՝ հաշվի առնելով նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները։ Խնդիրը նման մեկ քայլանոց և մակերեսային լուծում չունի։
Այս մարտահրավերի դեմ պայքարի համապարփակ քայլեր են պետք՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, հանրային ազդեցություն ունեցող անձանց, բժիշկների, հոգեբան֊մասնագետների ուժերի համատեղմամբ։

Պետք է ակտիվորեն խոսել այս բացասական երևույթի մասին՝ այն հասցեագրելով որպես հիվանդություն, և այդ հիվանդության բուժման ուղղությամբ իրականացնել թիրախային քայլեր։ Խաղամոլությունը, այո, հիվանդություն է, և այն հնարավոր է բուժել մասնագետի աջակցությամբ։

Պետք է խոսել շատ՝ օգտագործելով հանրային բոլոր հնարավորություններն ու հարթակները, ներգրավել հանրային խոսքի ազդեցություն ունեցող անձանց և դերակատարներին։ Պետք է խոսել դպրոցներում, համալսարաններում, կոլեկտիվներում և ամենուր։

Հոգեբան մասնագետների ակտիվ մասնակցությամբ ձևավորել հարթակ, որտեղ խաղամոլությամբ տառապող մարդիկ խորհրդապահական պայմաններում կարողանան հոգեբանական աջակցություն ստանալ։

Կազմակերպել հանրային միջոցառումներ՝ ցույց տալով խաղամոլության կործանարար հետևանքները և բացառել գովազդը։

Մեխանիզմներ ներդնել, որոնք օրինական ճանապարհով կզսպեն մարդկանց ներգրավվածությունը։

Մենք՝ որպես հասարակություն, պետք է օգնենք մարդկանց դուրս գալու այդ աղետալի շրջանից, որից տուժում է ինչպես անձն անհատապես, այնպես էլ հասարակությունն ընդհանուր առմամբ։