ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վրա
Եվրամիությունը արագորեն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի վրա՝ ուկրաինական պատերազմի պատճառով։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ֆինլանդիայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է ԵՀ մամուլի ծառայությունը։
«Այսօր կարող եմ հայտարարել, որ մենք մեծ արագությամբ աշխատում ենք պատժամիջոցների իններորդ փաթեթի վրա»,- ասել է նա։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ Եվրամիությունը նախատեսում է էլ ավելի թուլացնել ռուսական տնտեսությունը։