Օրենքով նախատեսվում է ԱԱԾ արխիվից փաստաթղթերի ոչնչացման հնարավորություն, խնդիրն ինչո՞ւմն է. կարիք չկար աղմուկ հանել. ԱԱԾ փոխտնօրեն (տեսանյութ)
Խորհրդարանն այսօր արտահերթ նիստով քննարկում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը։
Ընդդիմադիր պատգամավորները հետաքրքրվեցին, թե այդ ինչ փաստաթղթեր կան ԱԱԾ արխիվում, որոնց ոչնչացման հարցը քննարկվում է արտահերթ ռեժիմում։