Ապրելու և մեռնելու ժամանակը` Արշալույս համայնքում. (տեսանյութ)
Արմավիրի մարզի Արշալույս համայնքի բնակիչները անցյալ տարի հոկտեմբերին խաղող են հանձնել համայնքի Արփենիկ գինու և կոնյակի գործարան, որը պատկանում է Գեներալ Մանվելի տիկնոջը` Նազիկ Ամիրյանին:
Համայնքից Newspress-ին հասած անանուն զանգերի հետքերով մեր նկարահանող խումբը փորձեց տեղում` Արշալույսում բնակիչներից տեղեկանալ, թե խաղողի մթերման դիմաց գործարանը ում ինչքան է պարտք:
Նշենք, որ բնակիչները խուսափում էին կոնկրետ որևէ հարցի պատասխանելուց, ասում էին, թե ոչ տեսել են, ոչ լսել: Նրանցից մեկն էլ ասաց, թե խաղողը եղբորն է, գումարի մի մասը տվել են, մյուս մասը կտան:
Հավելենք, որ արշալույսցիները պայմանագրեր ունեն գործարանի հետ, ըստ որի` մթերելուց մեկ ամսվա ընթացքում պետք է վճարել խաղողի մթերման դիմաց, սակայն կային գյուղացիներ, ովքեր ընդհանրապես պայմանագիրը չէին կարդացել:
Մանրամասները` տեսանյութում