Սերբիան և Կոսովոն վերջապես համաձայնության են եկել
Բելգրադն ու Կոսովոն համաձայնության են եկել պետհամարանիշերի հարցի շուրջ, ասել է ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը։
«Սերբիան կդադարեցնի Կոսովոյի քաղաքների անուններով համարանիշների թողարկումը, իսկ Կոսովոն կդադարեցնի տրանսպորտային միջոցների վերագրանցման հետ կապված հետագա գործողությունները»,- գրել է դիվանագետը սոցիալական ցանցերում։
Բորելը մանրամասնել է, որ բանակցողների հանդիպումը կայացել է Բրյուսելում։ Նա նշել է, որ ԵՄ-ի աջակցությամբ ձեռք բերված համաձայնությունն ուղղված է հետագա էսկալացիայի կանխմանը։
Բացի այդ, ձեռնարկված միջոցը թույլ կտա կենտրոնանալ հարաբերությունների կարգավորման առաջարկների վրա։