Խաբել են, պայքարը ավարտված չէ. Վաղինակ Շուշանյան. (տեսանյութ)
«Նախագահի աթոռը զբաղեցնող անձը և կառավարություն կոչվածը իր խոստումները էլէկտրաէներգայի սակագնի մասով չի կատարել, ուստի պայքարը ավարտված չէ»,-newspress.am –ի հետ զրույցում նշեց «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության նախկին անդամ, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը:
Ըստ նրա՝ քաղաքացիների ահազանգը սպառած էլէկտրաէներգիայի ուռճացված հաշիվների մասին, վկայում է, որ Բաղրամյանի իրադարձությունների ժամանակ խոստումներ տալով հասարակությանը խաբել են: Վաղինակ Շուշանյանը նաև ընդգծեց, այս անգամ արդեն դրվելու են քաղաքական պահանջներ, բարձացնելու են իշխանափոխության հարցը, քանի որ միայն սոցիալական հարց բարձացնելով ամբողջական հաջողության հասնել հնարավոր չէ:
Մանրամասները՝ տեսանյութում